Գյումրու քաղաքապետի պաշտոնում մեկ թեկնածու է առաջադրվել
Մեկնարկել է Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում էլ կընտրվեն քաղաքապետն ու քաղաքապետի տեղակալները:
Հիշեցնենք, որ Գյումրիում հոկտեբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Բալասանյան» դաշինքը (9637 ձայն), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (7785 ձայն), Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (1333 ձայն), «Զարթոնք» կուսակցությունը (2793 ձայն) և «Ապրելու երկիր» կուսակցությունը (1489 ձայն):
Ավագանու նիստի ժամանակ հայտարարվեց, որ համայնքի ղեկավար ընտրվում է բաց քվերակությամբ, ավագանու անդամ խմբակցությունները կարող են իրենց կուսակցության ավագանու ցուցակի առաջին համարներին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու։ Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, ով ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձաներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից, ավելի է ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից։
«Բալասանյան» դաշինք խմբակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրեց Վարդգես Սամսոնյանի թեկնածությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրեց։ Խմբակցության ներկայացուցիչն ասաց, որ իրենց խմբակցության դիրքորոշումն է՝ կողմ են քվեարկելու Վ. Սամսոնյանի թեկնածությանը, ունեն նման որոշում, և իրենց որոշումը պայմանավոված է այն հանգամանքով, որ ուզում են քաղաքի կառավարումը լինի հնարավորինս անցնցում։
«Զարթոնք», «Հայաստանի Հանրապետական», «Ապրելու երկիր» խմբակցությունները
քաղաքապետի թեկնածու չառաջադրեցին։
Վարդգես Սամոսնյանն իր ելույթում նշեց, որ երազում է հինգ տարի անց տեսնել բարեկարգ, կանաչապատ, հանգիստ, համախմբած, մաքուր, զարգացող, իր ապագային վստահ նայող քաղաք։ Նա թվարկեց մի քանի խնդիր՝ մոտ 3000 տնակ, ներքաղաքային դեռևս չբարեկարգված շուրջ 70 կմ փողոց, աշխատատեղերի պակաս, զբոսաշրջային ենթակառուցվածքների դեռևս ոչ բավարար վիճակ, հարմարավետ տրանասպորտային համակարգի բացակայություն։
«Իմ ամենօրյա աշխատանքում հետամուտ եմ լինելու այս և մյուս խնդիրներին, եթե ստանամ ավագանու վստահության քվեն»,- ասաց Վ.Սամսոնյանը։
Հայտարարվեց 30 րոպե ընդմիջում հաշվիչ հանձնաժողովը համայնքի ղեկավարի ընտրության բաց քվեարկությանը նախապատրաստելու համար։
Հարակից հրապարակումներ`
- «Բալասանյան» դաշինքը և ՔՊ-ն հուշագիր են ստորագրել
- Գյումրու համայնքի ղեկավարի ընտրությունը՝ երկուշաբթի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան