Առողջություն 17:10 01/11/2021 Հայաստան

Զեկույց. Ծխախոտի օգտագործումը խաթարում է Հայաստանի տնտեսական աճը

«Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունները Հայաստանի տնտեսության համար ամեն տարի առաջացնում են 273,1 մլրդ դրամի ծախսային բեռ, որը համարժեք է ՀՆԱ-ի 4,2 տոկոսին։ Նաև այդ հիվանդությունների հետևանքով Հայաստանում տարեկան գրանցվում է մոտ 5500 մահվան դեպք »,- ասվում է նոր հրապարակված զեկույցում։

Այն համատեղ մշակված է Հայաստանի առողջապահության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (ԾՊՇԿ) քարտուղարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից, Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։

Զեկույցը Հայաստանում պաշտոնապես հրապարակվեց 2021թ․ նոյեմբերի 1-ին։ ԾՊՇԿ ուղղությամբ ներդրումային հետազոտությամբ արձանագրվում է, որ ծխախոտի օգտագործումը խաթարում է Հայաստանի տնտեսական աճը, և խոչընդոտում առողջապահության և տնտեսական ոլորտում արդյունավետության մեծացման ուղղությամբ երկրի կողմից գործադրվող ջանքերին։

«Մեր մոդելավորումը ցույց է տալիս, որ Հայաստանում ծխախոտի օգտագործման արդյունավետ վերահսկումը ոչ միայն կփրկի հազարավոր թանկարժեք կյանքեր, այլև՝ էապես կնպաստի ընդհանուր տնտեսական աճին՝ հանգեցնելով ավելի բարձր հարկային եկամուտների, որոնք կարող են ներդրվել առողջապահական և կրթական համակարգերի մեջ: Ուստի շնորհավորում ենք Հայաստանի Ազգային ժողովին՝ 2021 թվականի ՄԱԿ-ի՝ «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման համար» մրցանակին արժանանալու համար, որը շնորհվել է 2020 թվականին «Ծխախոտի օգտագործման պատճառած վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նոր օրենքի ընդունումից հետո։ Եվ այժմ՝ համավարակի ժամանակ, երբ ծխախոտի օգտագործումը ՔՈՎԻԴ -19-ով մահացության հիմքում ընկած ամենակործանարար գործոններից մեկն է, ծխախոտի օգտագործման արդյունավետ վերահսկումը առավել կարևոր է, քան երբևէ»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

«Միացյալ Թագավորությունը ուրախ է աջակցելու այս կարևոր ծրագրին` օժանդակելով ծխախոտի դեմ պայքարի իրականացման գործում Հայաստանի կառավարության ջանքերին: ՔՈՎԻԴ-19 համաճարակը ավելի քան երբևէ կարևոր է դարձնում ծխից զերծ հանրային փակ տարածքներ ունենալու Հայաստանի հանձնառությունը։ Վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը առավելագույնս կօգտագործի ԾՊՇԿ 2030 ծրագիրը՝ որպես Հայաստանի քաղաքացիների հանրային առողջությունը և կայուն զարգացումը պաշտպանելու և խթանելու իր ակտիվ ջանքերի մի մաս», - ասել է  Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:

«ՄԱԶԾ-ն հպարտ է ԾՊՇԿ 2030 ծրագրի հետ իր համագործակցությամբ: Հանդիսանալով կայուն զարգացմանը հավատարիմ կառույց՝ մենք ստանձնել ենք ծխախոտի դեմ պայքարի հանձնառություն, քանի որ գիտակցում ենք դրա կարևոր դերը առողջության և սոցիալ-տնտեսական բարեկեցության ապահովման գործում: Ծխախոտային համաճարակի հետևանքները լայն արտացոլում են գտել 2030թ․ Կայուն զարգացման օրակարգում, քանի որ այդ հետևանքները հանգեցնում են անհավասարությունների էլ ավելի մեծացման, աղքատության խորացման և տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման», - նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, ծխախոտի օգտագործումն առնչություն ունի ՔՈՎԻԴ-19 հիվանդության ավելի ծանր ընթացքի հետ։ Ծխախոտի օգտագործմանը և ՔՈՎԻԴ-19-ի խնդրին ընդհանուր անդրադարձը կարող է նպաստել առողջապահական համակարգի և տնտեսության համար այդ երկու խնդիրների առաջացրած բեռի էական նվազեցմանը։

Անհետաձգելի ներդրումները ծխախոտի դեմ պայքարի յոթ ապացուցված միջոցառումներում՝ ուղղված  ծխելու տարածվածության և ծխախոտի ծխի ազդեցության կրճատմանը, կարող են էապես նվազեցնել Հայաստանում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացող զգալի բեռը:
Նշվում է, որ Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի ուժեղացման տնտեսական օգուտները գերազանցում են դրա իրականացման ծախսերը (15 տարվա ընթացքում 889,1 մլրդ դրամի տնտեսական օգուտ՝ ներդրված 10,4 մլրդ դրամի դիմաց): Ծխախոտի դեմ պայքարի մոդելավորված բոլոր յոթ միջոցառումներն ունեն ներդրումների դրական եկամտաբերություն:

Ծխախոտի դեմ պայքարի այս յոթ միջոցառումներում ներդրումները 15 տարվա ընթացքում կարող են ապահովել 246,4 միլիարդ դրամ առողջապահական ծախսի խնայողություն, որից 13 տոկոսը բաժին է ընկնում կառավարությանը, 84 տոկոսը՝ անհատ քաղաքացիներին, ովքեր պետք է ստիպված լինեին իրենց գրպանից վճարումներ կատարել, իսկ մնացած 3 տոկոսը՝ մասնավոր ապահովագրության ոլորտին և առողջապահական ծախսերի այլ աղբյուրներին:

Հայաստանում ծխախոտի հարկերի բարձրացումը կնվազեցնի ծխախոտի արտադրանքի մատչելիությունը, կնվազեցնի սպառումը, կնվազեցնի ծխախոտի հետ կապված հիվանդությունների բեռը և կավելացնի եկամուտները։ Բացի այդ, հաջորդ 15 տարիների ընթացքում ծխախոտի սպառման կրճատումից բխող ընդհանուր տնտեսական օգուտը համարժեք է Հայաստանի տարեկան ՀՆԱ-ի 4,1 տոկոսին։

Տվյալներ Հայաստանում ծխախոտի օգտագործման հետևանքով տարեկան բեռի վերաբերյալ

Ամեն տարի ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունների հետևանքով գրանցվում է ավելի քան 5500 մահ, ինչը կազմում է երկրում մահացության ցուցանիշի մոտ 20 տոկոսը: Այս մահացության դեպքերից մոտ 2255-ը տեղի է ունեցել սրտի իշեմիկ հիվանդության, 906 մահ՝ թոքերի քաղցկեղի և ավելի քան 500 մահ՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության և ստորին շնչուղիների վարակների հետևանքով:

Ծխախոտի օգտագործման հետևանքով մահացության թվի կեսից ավելին (52 տոկոս) վաղաժամ մահեր են, այսինքն՝ 70 տարեկանից ցածր տարիքի անձանց շրջանում: Ծխախոտի օգտագործման հետևանքով մահացության թվի գրեթե մեկ հինգերորդը (19 տոկոս) բաժին է ընկնում ծխախոտի ծխի  երկրորդային ազդեցությանը ենթարկվելուն։

Ծխախոտի օգտագործման արդյունքում առաջացող տնտեսական վնասը գրեթե հավասարվել է Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով կանխատեսվող տնտեսական անկման տարեկան ցուցանիշին (2020թ․ ՝ 4,5 տոկոս)։

Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած ընդհանուր բեռի (273,1 մլրդ դրամ) 28 տոկոսը վերագրվում է առողջապահական ծախսերին (75,8 մլրդ ՀՀ դրամ), իսկ 72 տոկոսը (197,3 մլրդ դրամ)՝ մահվան կամ հաշմանդամության, ինչպես նաև աշխատանքի վայրում ծխելու ընդմիջումների արդյունքում արտադրողականության կորստին։

15 տարվա ընթացքում ծխախոտի դեմ պայքարի յոթ միջոցառումներում ներդրումների իրականացմամբ կկանխվի ավելի քան 23000 մահ և մեկ երրորդով կնվազի վաղաժամ (մինչև 70 տարեկան) մահացությունը ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով:

Ծխախոտի դեմ պայքարի յոթ միջոցառումների ամբողջական, մասշտաբային ներդրումը թույլ կտա մինչև 2034 թվականը կանխել ավելի քան 23200 մահ, ունենալ առողջապահական ծախսերի խնայողություն և տնտեսական վնասի կանխում՝ 889,1 միլիարդ դրամի չափով։

Ծխախոտի դեմ պայքարի յոթ միջոցառումներում ներդրված յուրաքանչյուր 1 դրամի դիմաց Հայաստանը կստանա 38 դրամի օգուտ՝ խնայված ծախսերի և կանխված տնտեսական վնասի տեսքով, մինչև 2024 թվականը և կստանա 86 դրամի օգուտ մինչև 2034 թվականը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:56
Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. Նիկոլ Փաշինյան
«Էլի էդ նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում ճռռիկներ-վռռիկներ էին անում, հազար ներողություն այս բառիս համար, էդ նույն մարդիկ էդ նույն...
Աղբյուր` Panorama.am
12:50
Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում դատական կարգադրիչների կողմից։ SHOT-ի փոխանցմամբ,  երգիչը  30-ից ավելի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սագերի փողոցային շքերթ՝ Նիդեռլանդներում
«Գեղեցիկ կեցվածքով» քայլում են երաժշտության ներքո
Աղբյուր` Panorama.am
12:36
Բաքվում հայկական կողմի հետ հանդիպելու ժամանակ չունեն
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնցից մեկն առանձին հանդիպումներն են։ Տեղական ԶԼՄ-ների...
Աղբյուր` Panorama.am
12:24
Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնում  մասնակցել է Հնդկական...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, որը մարդու սրբությունը պղծել է նշանակում. Փաշինյան
«2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ տեղի ունեցավ, ես այդ օրն իմ ելույթում ասել եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Իրավապահ մարմինները ձեզ պաս են տալիս. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին
«Իրավապահ մարմիները խուզարկել են կուսակցության գրասենյակը,  ինչ-որ թղթեր են հանել, որոնք հայտնվել են որոշ լրատվամիջոցների ...
Աղբյուր` Panorama.am
11:54
Լուկաշենկո. Աստված չանի՝ Բելառուսում կին նախագահ ընտրեն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք կինը կարող է լինել պետության ղեկավար։...
Աղբյուր` Panorama.am
11:48
Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի «Պերֆեկտ ԹԻ Վի» հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ Մեսրոպյանին
«Հուլիսի 12-ին դուք ֆեյսբուքում մի այսպիսի գրառում եք արել «Այ անբովանդակ, սրբապիղծ, սադրիչ, սրիկա, հասա՞ր նպատակիդ, այ...
Աղբյուր` Panorama.am
11:34
«Քոչարի անիրական իրականը».Նորարական ցուցահանդես Ե. Քոչարի թանգարանում
Հոկտեմբերի 16-ից  Երվանդ Քոչարի թանգարանում մեկնարկել է «Քոչարի անիրական իրականը» խորագրով նորարարական ցուցահանդեսը։...
Աղբյուր` Panorama.am
10:57
Մեծ միջադեպ, ծեծկռտուք չի եղել, հրմշտոց է եղել, ես վիդեոներն եմ տեսել. Գնել Սանոսյանը՝ ՋԷԿ-ի միջադեպի մասին
«Երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն անհասկանալի ձևով պաշտոնազրկվեց և այսօր...
Աղբյուր` Panorama.am
10:50
Դեշամը խոսել է Մբապեի հոգեբանական խնդիրների մասին
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի խնդիրների մասին։ 25-ամյա ֆրանսիացին...
Աղբյուր` Panorama.am
10:30
Լուսացույցը միայն կարմիրն է ցույց տալիս
Հաղթանակ թաղամասի ու Շերամի փողոցի խաչմերուկում տեղադրված լուսացույցը փչացել է։ Այն միայն կարմիր լույս է ցույց տալիս, ինչի հետևանքով վթարային...
Աղբյուր` Panorama.am
10:26
ՀԾԿՀ-ի նախագահի թեկնածուն Սասուն Միքայելյանի ազգականն է. Ագնեսա Խամոյան
«Ինչպես է կատարվել թեկնածուի ընտրությունը, որովհետև պարոն Մեսրոպյանը, եթե չեմ սխալվում Սասուն Միքայելյանի ազգականն է։ Արդյոք այն որոշիչ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Վահե Հովհաննիսյան. Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ կատարվեց երեկ...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կոկսակի վիրուսներն ախտահարում են տարբեր օրգաններ և համակարգեր՝ առաջացնելով մաշկի և լորձաթաղանթների հիվանդություններ
Հիվանդություններն ընթանում են կլինիկորեն ծանր և միջին ծանրության, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ
Աղբյուր` Panorama.am
10:07
ԱՆԻՖ-ի գործով որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ. Դատախազություն
ԱՆԻՖ-ում գույքի հափշտակության քրեական վարույթի շրջանակում  են հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել մի շարք քննչական գործողություններ։ Ի...
Աղբյուր` Panorama.am
10:06
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում. Կոբախիձե
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում մեկ օրում առնվազն 30 մարդ է զոհվել
Շուրջ 30 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել է Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։...
Աղբյուր` Panorama.am
09:48
Մեր թիմը ստեղծեց գոլային պահեր, ուղղակի չկարողացանք ստեղծած գոլային պահերը վերածել գոլի. գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Երկու խաղակեսում էլ մեր թիմն ուներ առավելություն, ստեղծեց գոլային պահեր, ուղղակի չկարողացանք ստեղծած գոլային պահերը վերածել գոլի»,-...
Աղբյուր` Panorama.am
09:39
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Նոր սկանդալ է գրանցվել. Փաշինյանը վարչության նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նոյեմբերի 12-ի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում. Նա կրկին «կանչվել» է ՔՊ վարչության նիստին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ Անդրանիկ Քոչարյանը կրկին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նոյեմբերի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը աճել է, եվրոյինը և ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 15-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.94 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հրդեհ է բռնկվել Սարյան փողոցի բնակարաններից մեկում
 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր առավոտյան՝ ժամը 08:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան 1 հասցեում գտնվող շենքերից...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով փորձում էր ծաղրել «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ընթացքում մածուն է կերել, որ կանխի թունավորումը ելույթից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից առաջ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում, թիվը տարեցտարի մեծանում է։ 2024թ. 9...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Անդարդ «բրիգադը» երկիրը հասցրեց այս վիճակին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած օրերին շատերի աչքից չէր վրիպել արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Արարատ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով փորձում էր ծաղրել «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
12:16 14/11/2024

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}