Իսպանիայում ցլավազքի ժամանակ ցուլը պոզահարելով սպանել է 55-ամյա մի տղամարդու
Իսպանիայում կորոնավիրուսային համավարակից ի վեր առաջին անգամ անցկացվել է ավանդական ցլավազքի փառատոնը, որի ընթացքում ցլերից մեկը պոզահարել և սպանել է 55-ամյա մի տղամարդու: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը։
Ֆիքսված կադրերում երևում է, թե ինչպես է կենդանին տղամարդուն վեր բարձրացնում՝ իր պոզերից կախված, ապա գետնին գցում ու նորից հարձակվում:
Թեև տուժածին շտապ հոսպիտալացրել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Օնդա քաղաքում. փառատոնը դադարեցվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում