Այսօր դուք չթողեցիք մի Գևորգ Չաուշ, որ թուրքը գա ասաի՝ ինչ կլինի, նրան հետ տարեք, որ բանակցենք. Խաչիկ Մանուկյանը՝ իշխանությանը
«Ափսոսում եմ, որ մեր չքնաղ ժողովուրդը դեռ խաբեության մեջ է, որ սուտն այսքան տևական եղավ և այսքան կորուստներից հետո էլ դեռ փակ աչքերով են մնում»,-ասուլիսում հայտարարեց գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը:
Նա ցավ հայտնեց, որ հասարակությունը տրոհվել է տարբեր մասերի և նրա մի հատվածը ո՛չ բանակի, ո՛չ էլ հայրենիքի կորուստը իրենցը չեն համարում:
Գրողի խոսքով՝ փրկությունը հաղթական արժեքների, հայրենիքի իսկական ապագայի շուրջ միասնականության ձևավորումն է, ոչ թե իշխանությունների ասած ապագայի, որն իրականում Հայաստանի վերացումն է քարտեզի վրայից:
Մանուկյանը պնդեց, որ պետք է արագ ազատվել այս պարտության սիմվոլներից, որոնք պետք է արդար դատավճռի ենթարկվեն, հակառակ դեպքում յուրաքանրչյուրը կկարողանա գալ և առանց պատժի հայրենիքը կործանել:
«Հայրենիքը նաև իմ զոհված որդու և հազարավոր զոհերի դեմքով է ներկայանում և երբեք ու երբեք՝ ոչ պարտության այս սիմվոլների դեմքով»,-հայտարարեց գրողը և, դիմելով Փաշինյանին, հավելեց. «Որևէ մեկը չի արել այն թշնամանքն իմ հարենիքի հանդեպ, ինչը, որ դու արեցիր: Անգամ թուրքը չի կարողացել այդպես վարվել իմ երկրի հետ: Այդ նույն թուրքը գալիս դաշնակներին խնդրում էր՝ ինչ կլինի, դուք այդ Գևորգ Չաուշին հետ տարեք, որ նստենք բանակցելու, այսօր դուք չթողեցիք մի զորավար, որ թուրքը գա ասաի՝ ինչ կլինի, նրան հետ տարեք, որ նստենք բանակցենք»:
Հրապարակախոսը համոզված է, որ իշխանությունը ժողովրդին տանում են ստրկացման և մեր հերոսապատումները ջնջում է, որ հասարակությանը հավասարեցնի իր ողորմելի կարգավիճակին:
Հարակից հրապարակումներ`
- Պետք չէ նոր նոյեմբերի 9 լինի՝ հասկանալու համար, որ իմ երկիրը չկա, շնչահեղձ է լինում. Խաչիկ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի