Պետք չէ նոր նոյեմբերի 9 լինի՝ հասկանալու համար, որ իմ երկիրը չկա, շնչահեղձ է լինում. Խաչիկ Մանուկյան
«Իրենց ասած նախկիններից սրանք ժառանգեցին մեծ, հզոր հայրենիք և այն ընդամենն ամիսների ընթացքում փոշիացրին»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը:
Նա հիշեց, որ 2018 թվականին իշխանության եկածները հայտարարում էին, որ կոպեկ-կոպեկ վերադարձնելու են նախկինների թալանածները և նկատեց, որ այն նշանակում էր. որ նախկինների վերցրածը, եթե եղել է նման բան, հնարավոր է եղել վերադարձնել:
«Բա էս ողորմելիներին ինչպես ասեմ՝ վերադարձրեք մեր հզոր բանակը, մեր զավակներին, այս չարքապատկանները, գետնաքարրշները, թշվառականները կարո՞ղ են վերադարձնել»,-ասաց Մանուկյանը:
Ըստ հրապարակախոսի՝ նոյեմբերի 9-ին մոտենալուն զուգահեռ կասկածելի մտքեր է լսում նոր ճանապարհներ տալու, զիջումների գնալու մասին, բայց ինքը մյուս օրերից ևս որևէ լավ բան չի սպասում:
«Պետք չէ նոր նոյեմբերի 9 լինի, որպեսզի հասկանամ, որ իմ երկիրը չկա, շնչահեղձ է լինում»,-ասաց Խաչիկ Մանուկյանը և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ոչինչ որոշող չէ և այն հոխորտանքները, թե խաղաղություն է բերում, անիմաստ են. «Ո՞ւր ես բերում, ում ես բերում, քո տա՞նն ես բերում... Դու ավար արեցիր, կարողացար ստեղծել նյութական այն բարիքները, որը երազում էիր, քո երազի մեջ դա էր: Մեր զավակների երազածը մեծ, հզոր հայրենիքն էր, Հայաստանն էր և նրանք այդ արժեհամակարգի կրողներն էին»:
Գրողի խոսքով՝ այն «փալասախումբը», որը ԱԺ-ում ելույթ է ունենում, եթե այդքան սիրում էր իր առաջնորդին, պա պետք է գնար Արցախ կռվելու:
«Բա որ ասում էր մեր Սարդարապատն է, ինչու չգնացիք մարտնչելու, ինչու պախկվեցիք ձեր կանանց ու մայրերի թումբանների մեջ և հիմա ելել եք՝ ո՞ւմ և ի՞նչ եք ասում, այ ողորմելիներ, դուք ո՞վ եք, որ բան ասեք, դուք դրա իրավունքը չեք վաստակել»,-ասաց Մանուկյանը:
Նա պատգամավորներին հորդորեց հոխորտանքը և իրենց չափի մեջ պահեն:
«Գնացեք, գտեք ձեր նման սեռախեղվածների խումբ, որոնց սեռն էլ պարզ չէ, իրենց մոտ հոխորտացեք, կամ նախկիններ ասելով և դրա վրա հենվելով գոյատևեք, բայց այդ հենարանն էլ արդեն չկա»,- հայտարարեց բանախոսը և հավելեց, որ նախկինների թալանի մասին, որ ասում էին, այսօր իրենք դրա հազարապատիկն են արդեն թալանել:
Գրողը հիմնավորեց, որ հասարակությունը տեսնում է, որ տենդերների միջոցով մեծ գումարները շարունակաբար տալիս են իրենց ազգ ու տակերին:
Խաչիկ Մանուկյանը հորդորեց իշխանություններին իրենց անձնական նվաճումները հայրենիքի հետ չկապել, քանի որ Հայաստանն իրականում անընդհատ կորուստներ է տալիս:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի