Երևանի կենտրոնում ապրում են շուրջ 100 «կանաչ հսկաներ»
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ՏՏ, մոնիտորինգի և քարտեզագրման վարչության դաշտային խմբերը այս տարվա սկզբից քարտեզագրում են Երևանի կանաչ ֆոնդը: Այս մասին տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։
«Աշխատանքների մաս է կազմել նաև քաղաքի «կանաչ ծերուկների» մասին տեղեկությունների հավաքագրումը: Դրանք այն ծառերն են, որոնց բնի հաստությունն անցնում է 1 մետրը: Որքան բունը հաստ է, այնքան ծառը տարիքով մեծ է: Այս պահին տեղեկություններ ունենք Կենտրոն վարչական շրջանից (բացառությամբ Հրազդանի կիրճը ու Ծիծեռնակաբերդի անտառ-պուրակի 100 հա տարածքը): Այստեղ ապրում է մոտ 100 ծառ, որոնց բնի տրամագիծը գերազանցում է 1 մ-ը։ Դրանք հիմնականում սոսիներ են: Բայց կան նաև բարդիներ, թթենիներ, ուռենիներ։ Այս ծառերը դար են ապրել:
Հնաբնակ կանաչ հսկաներին կարելի է հանդիպել Կորյունի, Մովսես Խորենացու, Զաքյան փողոցներում, Մաշտոցի պողոտայում և Կենտրոնի այլ վայրերում»,- նշում են ՀՈԱԿ-ից:
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ից նաև տեղեկացնում են, որ շուտով տեղեկություններ կտրամադրեն նաև մյուս վարչական շրջաններից:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի