Մակրոնի 68-ամյա կնոջ հայտնվելը G20-ի գագաթնաժողովին համացանցում հակասությունների տեղիք է տվել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիտի արտաքին տեսքը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ վիճաբանությունների տեղիք է տվել համացանցում: Այս մասին գրում է «lenta.ru»-ն։
Պապարացիները 68-ամյա Բրիջիտ Մակրոնին ֆիքսել են Հռոմում հոկտեմբերի 30-31-ն անցկացված միջոցառման ժամանակ: Ֆրանսիայի առաջին տիկինը ներկայացել է սև երկար շրջազգեստով և մուգ կապույտ մետաքսյա վերնազգեստով: Տեսքը վերջինս ամբողջացրել է սև լաքապատ բարձրակրունկներով և արևապաշտպան ակնոցով:
Համացանցի օգտատերերը տարբեր կարծիքներ են հայտնել Մակրոնի կնոջ հանդերձանքի վերաբերյալ: Ոմանց դուր չի եկել Ֆրանսիայի առաջին տիկնոջ տեսքը: «Նրա համար նորմալ ոճաբանի վարձեք», «Կինս վայրագույրներ է գնում, որոնք ավելի լավ տեսք ունեն, քան այդ կանանց զգեստները», «Ինչո՞ւ է Բրիջիտը միշտ այդքան վատ տեսք ունենում»,- գրել են օգտատերերը:
Միևնույն ժամանակ եղել են նաև նրա կերպարով հիացածների արձագանքները. «Բրիջիտ Մակրոնն ինչպես միշտ շատ էլեգանտ տեսք ունի», «Միայն Բրիջիտն է հասկանում՝ ինչ է պաշտոնական միջոցառումը»: