ՄԱԿ-ի գործակալությունը քննադատել է միգրանտներից հրաժարվելու Մոսկվայի քաղաքապետարանի նախաձեռնությունը
Ռուսաստանը չի կարող շինհրապարակներում առանց օտարերկրյա միգրանտների աշխատուժի, քանի որ դա կարող է վնասել երկրի տնտեսությանը: Այս մասին Ռիա նովոստիին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության (ՄԱԿ-ի միգրացիոն հարցերով գործակալություն) բյուրոյի տնօրեն Էսոևը։
«Եթե նայեք վիճակագրությանը, ապա միգրանտները հիմնականում զբաղված են շինարարության ոլորտում։ Ինչո՞ւ։ Որովհետև ծանր աշխատանք է, իսկ միգրանտները գալիս են փող աշխատելու։ Երբ ինչ-որ մեկը գալիս է օտար երկիր, նա ավելի շատ մոտիվացիա է ունենում, ավելի շատ պատրաստակամություն», - բացատրել է Էսոևը:
Ռուսաստանում, հիշեցրել է նա, կան ոլորտներ, որտեղ օտարերկրյա քաղաքացիները չեն կարող աշխատել: Օրինակ՝ տաքսիստները (բացառությամբ ԵԱՏՄ-ի անդամներից)։ Նմանատիպ ցուցակները գործում են այլ երկրներում:
«Համաճարակից հետո տնտեսությունը վերականգնվում է, շինարարական բում է, ուստի տեղ կգտնվեն ինչպես Ռուսաստանի քաղաքացիների, այնպես էլ միգրանտների համար»,- ասել է Էսոևը։
Գազետա.ռու-ն գրում է, որ ավելի վաղ Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը ճիշտ էր գնահատել Մոսկվայի իշխանությունների նախաձեռնությունը՝ հրաժարվել աշխատանքային միգրանտներից քաղաքի շինհրապարակներում։
Մոսկվայի փոխքաղաքապետ Անդրեյ Բոչկարևը հայտնել է, որ մայրաքաղաքի շինարարական ոլորտը պատրաստվում է արդիականացման։ Աշխատողների որակավորման բարձրացմամբ, օտարերկրացիներից հրաժարվելով, աշխատավարձերի բարձրացմամբ քաղաքապետարանն ակնկալում է մի քանի անգամ կրճատել շինարարների թիվը, բայց բազմապատկել նրանց արդյունավետությունը։ Նման փորձարկումն արդեն սկսվել է Մոսկվայի որոշ օբյեկտներում։