Մեկնարկել է «Արտահոսքերի աղբյուրն աստղերում» գիտաժողովը
Այսօր մեկնարկեց ՄԱՄ #366 գիտաժողովը, որը կրում է «Արտահոսքերի աղբյուրն աստղերում» խորագիրը։
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ գիտաժողովը կանցկացվի նոյեմբերի 1-6-ը։
Պայմանավորված Քովիդ 19-ով՝ այն ամբողջությամբ կընթանա առցանց ձևաչափով, ինչն այնուամենայնիվ ունի նաև դրական կողմ՝ հնարավորություն է ընձեռնում մասնակիցներինն ներկայացնել նաև նախապես ձայնագրված կարճատև ելույթներ։
ՄԱՄ #366 գիտաժողովը որդեգրել է միջճուղային մոտեցում և նպատակ է հետապնդում ընդլայնել աստղերի զանգվածի միջով աստղային քամու ֆիզիկայի մասին ունեցած մեր պատկերացումները։
Գիտաժողովի գլխավոր թեմաներից էին աստղային արտահոսքի տեսությունը. փոքր զանգվածով և ամենազանգվածեղ աստղերը, կրկնակիություն, աստղաքիմիան և այլն։