G20-ը սայթաքեց կլիմայի հարցում
Կոչերը շատ են, բայց կոնկրետ պարտավորությունները՝ քիչ։ Այսպես ավարտվեցին G20-ի բանակցությունները կլիմայի փոփոխության հարցի շուրջ։ Եզրափակիչ հռչակագրում գագաթնաժողովի մասնակիցները հաստատել են, որ մտադիր են կանխել մոլորակի միջին տարեկան ջերմաստիճանի աճը նախաարդյունաբերական դարաշրջանի համեմատ ավելի քան 1,5 աստիճանով։ Այս մասին գրում է Euronews-ը։
Ամենավճռական միջոցը ածխի էներգիայի ոլորտում միջազգային ներդրումների սահմանափակումն էր։ Ըստ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, նույնիսկ նման հռչակագրի համաձայնեցումը հեշտ չէ։
«Այսպիսով, ո՞րն է այս գագաթնաժողովի հաջողությունը: Դե, G20 երկրները խոստացել են օգնել պահպանել 1,5 աստիճանի շեմը՝ մի շարք անհապաղ գործողություններով և միջնաժամկետ պարտավորություններով: Մենք որոշեցինք թողնել ածուխը անցյալում և սկսել միջազգային հանրային պարտավորություններից՝ բացառելով 2021 թվականից ոչ մաքուր ածխի այրման հետ կապված նախագծերի ֆինանսավորումը»,-ասել է Դրագին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը G20-ի հայտարարությունն անվանել է միայն «չափավոր առաջընթաց»: Նա Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի մասնակիցներին կոչ է արել ավելի վճռական գործողությունների դիմել։
«Եթե Գլազգոն ձախողվի, ապա բոլորը կտապալվեն: Փարիզյան համաձայնագիրը կփլուզվի առաջին հաշվարկով, կխեղդվի կլիմայի փոփոխության դեմ պայքարի աշխարհի միակ կենսունակ մեխանիզմը։ Հենց հիմա Փարիզի համաձայնագիրը և դրա հետ կապված հույսերը ընդամենը թղթի կտոր են, որը պետք է լրացնել»,-ասել է Ջոնսոնը։
Ե՛վ էկոակտիվիստները, և՛ քաղաքական գործիչները կոչ են արել ավելի վճռական միջոցներ ձեռնարկել G20-ում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ գագաթնաժողովի արդյունքները չեն արդարացրել իր հույսերը։ Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է Ռուսաստանին և Չինաստանին, որոնք, ըստ նրա, իրականում անտեսել են կլիմայի վերաբերյալ բանակցությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան