Տոկիոյի գնացքում «Ջոկերի» հանդերձանքով տղամարդը դականահարել է մարդկանց
Տոկիոյում «Ջոկերի» կերպարով հագնված տղամարդը դանակով հարձակվել է գնացքի ուղևորների վրա՝ վիրավորելով 17 մարդու: Այս մասին գրում է «thesun.com»-ը։
Կասկածյալը հաձակումից առաջ սկսել է վազել ուղևորների միջով, ապա դանակահարել գնացքի վագոնում գտնվող մարդկանց, այնուհետև փորձել է հրդեհել այն:
Ոստիկանների և ականատեսների խոսքով՝ ուղևորներից ոմանք փորձել են փախչել՝ դուրս գալով պատուհաններից: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի առավոտյան: Ուղևորներից շատերը մտածել են, որ տղամարդը կերպարանափոխվել է Հելոուինի առիթով:
Ոստիկանությունը որպես կասկածյալի 24-ամյա տղամարդու է ձերբակալել: