Բայդենն ու Էրդողանը քննարկել են դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը նախօրեին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
Նախագահ Բայդենն ընդգծել է իր ցանկությունը՝ պահպանել կառուցողական հարաբերություններ, ընդլայնել համագործակցության ոլորտները և արդյունավետորեն կառավարել երկրների միջև տարաձայնությունները։ Նա երախտագիտություն է հայտնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունում Թուրքիայի՝ շուրջ երկու տասնամյակի ներդրման համար։
«Բայդենն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացը, կարիքավոր աֆղաններին մարդասիրական օգնության տրամադրումը, Լիբիայի ընտրությունները, իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում և դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում։
Նախագահ Բայդենը վերահաստատել է մեր պաշտպանական գործընկերությունը և Թուրքիայի կարևորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, սակայն նշել է ԱՄՆ-ի մտահոգությունը Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռային համակարգերի տիրապետման կապակցությամբ։ Նա նաև ընդգծել է ամուր ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների հարգման և օրենքի գերակայության կարևորությունը՝ խաղաղության և բարգավաճման համար»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան