Գյումրին նոր քաղաքապետ ունի
Գյումրի համայնքի նորընտիր ավագանին՝ 24 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ քաղաքապետ ընտրեց «Բալասանյան» դաշինքի կողմից առաջադրված Վարդգես Սամսոնյանին։
Նրա թեկնածությանը դեմ էին քվարկել «Զարթոնք», «Հայաստանի Հանրապետական» և «Ապրելու երկիր» խմբակցությունները։
Նշենք, որ առաջադրված էր միայն Վարդգես Սամսոնյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայացել էր համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ։ Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը՝ 14 մանդատ, այնուհետև՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 4 մանդատ, Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրու քաղաքապետի պաշտոնում մեկ թեկնածու է առաջադրվել
- «Զարթոնք»-ի կողմից հրապարակային կարգով «Բալասանյան Դաշինք»-ին համագործակցության առաջարկ էր արվել
- «Բալասանյան» դաշինքը և ՔՊ-ն հուշագիր են ստորագրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան