Չարչյանի գործով բժիշկ փորձագետները հաստատվեցին
Հայտնի բժիշկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ հրավիրած նիստում քննարկվում է հետագա փորձաքննության իրականացման համար բժշկական փորձագետներ ներգրավվելու հարցը։ Մասնագետների թեկնածուներ ներկայացրել է առողջապահության նախարարությունը։
Դատավորը տեղեկացրեց, որ դատական նիստին մեղադրող կողմը ներկա չէ, սակայն նախապես հայտնել են, թեկնածուների ցանկին ծանոթացել են, բացարկ չունեն։
Թեկնածուների թվում են ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Նաիրա Գոգյանը՝ Ուիգմոր Քլինիքից, Քրիստինե Սարգսյանը, սրտաբան Համլետ Հայրապետյանը՝ Էրեբունի ԲԿ-ից, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, սրտաբան Լուսինե Թունյանը՝ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտից և ԵՊԲՀ-ից, նյարդաբան Արշակ Ղազարյանը։
Փորձագետի թեկնածուները հայտարարեցին, որ որևէ հարաբերություն, ազգակցական կապեր չունեն ամբաստանյալ Արմեն Չարչյանի, պաշտպանների, մեղադրողի, դատավորի հետ, հետևաբար բացարկի հիմք չկա։ Պաշտպանական կողմն էլ հայտնեց, որ բացարկ չեն հայտնում։ Դատարանը փորձագետներին տրամադրեց նրանց իրավունքների ու պարտականությունների հուշաթերթիկ, նախազգուշացրեց կեղծ եզրակացության դեպքում քրեական պատասխանատվության մասին։
Դատական նիստն ընդմիջվեց մինչև 16։30՝ մինչև այլ փորձագետների ներկայանալուն։ Հաջորդ դատական նիստը կլինի վաղը՝ նոյեմբերի 2-ին ժամը 15։00-ին։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Իզմիրյան» բժշկական կենտրոն ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր՚» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:
Արմեն Չարչյանը պահվում է անազատության մեջ, ինչը շատ քաղաքական գործիչներ, համարում են քաղաքական հետապնդում։ Պաշտպանները նշել են, որ Չարչյանն առողջական խնդիրներ ունի, չի կարող պահվել ՔԿՀ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել
- Չարչյանի գործը հետաձգվել է․Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է ծանր, գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում. Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագո՞րծ է, քան փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն. Իշխանյան
- Եթե սա չէ քաղաքական հետապնդումը, բա էլ ո՞րն է. Չարչյանի պաշտպան
- Արմեն Չարչյանը կշարունակի մնալ կալանքի տակ
- Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Արմեն Չարչյանի պաշտպանը խնդրեց դատարանին թույլ չտալ ուշացված արդարադատության
- Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստը մեկնարկել է
- Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի