Ցածր աշխատավարձի պատճառով մարդիկ պարզապես ազատվում են ծառայությունից. ԱԱԾ փոխտնօրեն
«Ազգային անվտանգության ծառայությունը նախատեսում է 160000 դրամից 210000-220000 դրամի բարձրացնել ԱԱԾ Սահմանապահ ծառայությունում ծառայող պայմանագրայինների աշխատավարձը»,- ԱԺ մշտական հանձնաժողովների միասնական նիստում 2022 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։
«Ոստիկանության պարեկային ծառայողները շատ դեպքերում ավելի շատ կամ հավասար գումար են ստանում, քան ուղեկալներում՝ Շուռնուխում, Որոտանում ծառայություն իրականացնող սպաները»,-հայտնեց Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորը հարցրեց, թե նախատեսվում է արդյոք բարձրացնել ԱԱԾ Սահմանապահ ծառայության սպաների և պայմանագրային ծառայողների աշխատավարձերը։
ԱԱԾ փոխտնօրենի խոսքով՝ ՀՀ անվտանգության հարցերով պետական գերատեսչության տնօրենը հանձնարարել է մտածել, թե ինչպես կարելի է բարելավել իրավիճակը։
Շեշտելով, որ խոսքը գնում է պայմանագրայինների մասին, որոնք ծառայում են ԱԱԾ սահմանապահ զորքերում՝ Արամ Հակոբյանը նկատեց, որ վերջիններիս աշխատավարձերը համեմատաբար բարձր չեն։
«Նրանք այլ հաստատությունների համեմատ համեմատաբար ավելի ցածր աշխատավարձ են ստանում։ Այս առնչությամբ անձնակազմի թվաքանակը նվազել է, մարդիկ պարզապես ազատվում են»,- հայտնեց ԱԱԾ փոխտնօրենը։
Հարակից հրապարակումներ`
- Քանի՞սն են առավել դաժան վերաբերմունքով աչքի ընկնող Ոստիկանության ծառայությունները. Արծվիկ Մինասյանը՝ Արա Ֆիդանյանին
- Էդ կին փրկարարները, կոպիտ ասած, ինչո՞վ են ձեզ խանգարում. Արթուր Խաչատրյանը՝ Անդրանիկ Փիլոյանին
- 2022 թ. ԱԱԾ բյուջեն 2021 թ-ի բյուջեի նկատմամբ ավելի է 22.85 %-ով. Տիգրան Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին