Արթուր Ղազինյան. Նշանակում է Հայաստանը չունի ԱԱԾ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից պետական գաղտնիքին մուտքի թույլտվության հարցը վերջին ժամանակներում իշխանության կողմից դարձել է շահարկման առարկա և ընդդիմության գործունեությանը խոչընդոտելու գործիք:
Այս առումով հարկ եմ համարում արձանագրել, որ ՀՀ ԱԺ-ը ՄԻԱԿ պետական ինստիտուտն է, որ օժտված է առաջնային մանդատով, ներկայացնում է ՀՀ ողջ ժողովրդին և իրավունքի ուժով արդեն իսկ օժտված է պետական գաղտնիքին մուտքի թույլտվության իրավունքով:
ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից պետական գաղտնիքին տիրապետելու իրավունքը պարտադիր պայման է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար:
ՀՀ ԱԱԾ-ը ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀՀ ԱԺ պատգամավորներին տրամադրել պետական գաղտնիքին ամբողջական հասանելիություն, եթե առկա չեն մերժման բավարար հիմքեր: Նման հիմքերի առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ-ը պետք է պատշաճ կարգով իրազեկի ՀՀ ԱԺ- նախագահին, սակայն դա պետք է լինի ընդհանուր կանոնից բացառություն:
ՀՀ ԱԺ-ի պատգամավորը չպետք է դիմի ՀՀ ԱԱԾ-ին և ներկայացնի իր մասին տեղեկություններ, քանի որ այդ տեղեկություններն արդեն իսկ պետք է առկա լինեն ՀՀ ԱԱԾ-ում:
Իսկ եթե այդ տեղեկություններն ԱԱԾ-ում առկա չեն և ԱԱԾ-ը սպասում է ԱԺ պատգամավորերի կողմից դրանց ներկայացմանը, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը ՉՈՒՆԻ Ազգային անվտանգության ծառայություն:
Հ.Գ. Իրավիճակի աբսուրդը պատկերացնելու համար պատկերացրեք, որ ընտրված ՀՀ Նախագահը, կամ ՀՀ վարչապետը, ՊՆ նախարարը, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաները դիմում են ՀՀ ԱԱԾ-ին պետական գաղտնիքին մուտքի թույլտվության, իսկ վերջինս էլ 3 ամիս քննարկելուց հետո որոշում է՝ ընդունել թե՞ մերժել այդ դիմումները...»։
Հարակից հրապարակումներ`
- Վերցրեցին երկիրը իրական տերերից ու նվիրեցին թուրքերին. Արթուր Ղազինյան
- Հասարակության մի ստվար զանգված համոզված է, որ տեղի է ունեցել դավաճանություն. Արթուր Ղազինյան
- Արթուր Ղազինյան. Ճշմարտությունը սերունդների համար պետք է բացահատվի
- Հոկտեմբերի 15-ին ընդդիմությունը հրավիրել է հանձնաժողովի նիստ ՀՀ հարավ-արևելյան սահմանի խնդրով . Արթուր Ղազինյան
- ՀՀ երկրորդ նախագահի ցանկացած ակտիվություն Ալիևի մոտ առաջացնում է նյարդային ջղաձգումներ. Արթուր Ղազինյան
- Չի կարելի հիմա բանակցել. Արթուր Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան