01.11.2021. Արցախում կորոնավիրուսի 68 նոր դեպք է գրանցվել, երեք հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 31-ին կատարվել է 180 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առղոջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 150 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում մեկ օրում գրանցվել է մահվան 3 դեպք։ Հիվանդներից 72-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:
74-ամյա տղամարդը մահացել է (COVID-19) հետևանքով, ւմ մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի 85% ախտորոշումով:
72-ամյա տղամարդը մահացել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19), ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16935 քաղաքացու հետազոտություն, որից 2108-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 30.10.2021. Արցախում կորոնավիրուսի 71 նոր դեպք է գրանցվել
- 29.10.2021. Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել, երկու հիվանդ մահացել է
- 28.10.2021. Արցախում կորոնավիրուսի 65 նոր դեպք է գրանցվել, մեկ հիվանդ մահացել է
- 27.10.2021. Արցախում կորոնավիրուսի 37 նոր դեպք է գրանցվել, մեկ հիվանդ մահացել է
- 26.10.2021. Արցախում կորոնավիրուսի 43 նոր դեպք է գրանցվել, երկու հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան