Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեմ գործող սահմանափակումները կխստացվեն
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ԱՀ նախագահի մոտ խորհրդակցության ընթացքում հայտնել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսում մոտ տասնապատիկ աճել են «ՔՈՎԻԴ-19»-ով վարակվածության դեպքերը, և համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունն ունի բավարար դեղորայքային միջոցներ:
Սակայն, ըստ նախարարի, հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհի առաջատար փորձը, հակառակ դեպքում՝ գործադրվող բոլոր ջանքերը ցանկալի արդյունք չեն կարող ապահովել:
Ինչպես հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը խիստ մտահոգիչ է համարել վարակվածության դեպքերի դինամիկ աճը, ընդգծել այդ նպատակով գործող սահմանափակումներն ավելի խստացնելու իշխանությունների վճռականությունը:
Այդ կապակցությամբ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 2-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի