Գերմանիան մտադիր է մինչև 2030 թվականը կրճատել արտանետումները 65 տոկոսով
Գերմանիան մտադիր է մինչև 2030 թվականը նվազեցնել արտանետումները 65%-ով 1990 թվականի մակարդակների համեմատ և մինչև 2045 թվականը հասնել կլիմայական չեզոքության: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է եր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP26) Կողմերի 26-րդ համաժողովում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Արդյունաբերական երկրները պատասխանատու են Փարիզի կլիմայի համաձայնագրի իրականացման համար և դա, իհարկե, վերաբերում է նաև Գերմանիայի Դաշնային հանրապետությանը։ Ուստի մենք կրկին խստացրել ենք մեր կլիմայական թիրախները: Մենք ցանկանում ենք մինչև 2030 թվականը նվազեցնել մեր արտանետումների 65%-ը և մինչև 2045 թվականը լինել կլիմայական չեզոք երկիր»,- ասել է Մերկելը։
Միևնույն ժամանակ Մերկելն ընդգծել է 2015 թվականի Փարիզի կլիմայական համաձայնագրի վաղաժամկետ իրականացման անհրաժեշտությունը։Դրա դրույթները, ըստ Մերկելի, պետք է կյանքի կոչվեն այս դարի կեսերին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին