Խնածախ գյուղի անտառում Ստեփանակերտի բնակիչներ էին մոլորվել
Հոկտեմբերի 31-ին ժամը 20:09-ին Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Կ.Ս-ն և 17-ամյա Ա.Պ-ն մոլորվել են՝ նախնական տվյալներով Խնածախ գյուղին հարող անտառածածկ տարածքում: Վերջիններս մարզիկներ են, ովքեր վազքով անցել են արտամիջյան ճանապարհը, այնուհետև մառախուղի պատճառով կորցրել տեղանքի կողմնորոշումը:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փրկարարական ու ոստիկանական ջոկատները ԱԻ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանի գլխավորությամբ մեկնել են տվյալ տեղամաս:
Տղաների հետ ժամանակ առ ժամանակ բջջային կապ հնարավոր էր հաստատել, ինչը որոշակիորեն պետք է հեշտացներ որոնման գործընթացը, սակայն մթության ու մառախուղի պատճառով նրանք չէին կարողանում իրենց գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն տրամադրել:
Ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացվել աշխարհագրորեն բարդ ռելիեֆային գոտիներում: Գիշերն աշխատանքններն արդյունք չեն տվել:
Շուրջ 15 ժամ տևած որոնումներից հետո՝ այսօր ժամը 13:25-ին տղաները գտնվել են և տեղափոխվել Ստեփանակերտ: Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի