Իրավունք 12:51 01/11/2021 Հայաստան

ՄԻՊ. Պետք է անհապաղ դադարեցվի հաշմանդամության կենսաթոշակների հաշվեհամարներից գումարների բռնագանձումը

Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տարածել է հաղորդագրություն, որտեղ անդրադարձել է բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու պրակտիկային։

«Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող բողոքների քննարկումը ցույց է տալիս, որ շարունակվում են համակարգային բնույթ ունեցող խնդիրները։ Նման օրինակ է մարդկանց բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու պրակտիկան։ Խոսքը հատկապես վերաբերում է հաշմանդամության կենսաթոշակների վրա տարածվող բռնագանձումներին, որոնց հետևանքով էլ մարդիկ հայտնվում են քաշքշուկների մեջ ու կանգնում իրավունքների խախտումների առաջ։

Հարցն այն է, որ բռնագանձում տարածելուց հետո, երբ մարդիկ զանգահարում կամ այլ կերպ դիմում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ վերացնելու համար անօրինական բռնագանձումը, ծառայությունը բռնագանձումը վերացնելու փոխարեն դիմողից պահանջում է հիմնավորել, թե ինչու չէր կարելի բռնագանձում տարածել այդ գումարի վրա: Ավելին, պահանջում են նաև ներկայացնել այդ ամենը հիմնավորող ապացույցներ՝ ասենք, գրավոր դիմումով կամ բանկից տեղեկանք ներկայացնելով:

Մինչդեռ, ծառայությունն ինքը պետք է նախապես ձեռնարկած միջոցներով պարզեր, որ այն գումարը, որի վրա պատրաստվում է տարածել բռնագանձում, վճարված է քաղաքացուն՝ որպես բռնագանձման ոչ ենթակա հաշմանդամության կենսաթոշակ կամ, օրինակ, նպաստ: Անգամ եթե հարցը բանկի հետ է կապված, միևնույն է՝ պետությունը պետք է ներդրած մեխանիզմների հաշվին լուծի այդ հարցը:

Այլ կերպ ասած, պետության չհաշվարկված գործողությունների պատճառով թույլ տված թերությունները շտկելու բեռը հաշմանդամություն ունեցող անձի վրա թողնելն անթույլատրելի է: Պետությունն ինքը պետք է ահազանգ ստանալուն պես անհապաղ պարզի իրականությունը, այդ թվում՝ եթե սխալ բռնագանձում է տարածել և լուծի առաջացած խնդիրը:

Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով  2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը հայտնել է, որ իր մեկ ամսվա կենսաթոշակից բռնագանձում է կատարվել։ Նա նշել է նաև, որ բնակվում է մարզում, վատառողջ, անընդհատ բուժում է ստանում հանրապետության տարբեր հաստատություններում, ունի դեղորայքի կարիք։ Նշվածի կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ բանկը սխալմամբ հաշմանդամության կենսաթոշակի գումարը փոխանցել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ որպես այլ եկամուտ: Քաղաքացին ստիպված է եղել գնալ մարզի այլ քաղաք և ներկայանալ բանկի մասնաճյուղ, քանի որ իրենց տարածքում առկա չէ տվյալ բանկի մասնաճյուղ:

Նա տեղեկանք է վերցրել բանկից, ներկայացրել այդ տարածքի հարկադիր ծառայություն, այնտեղից էլ ասել են, որ սեղմ ժամկետներում հարցը չի լուծվի, և նա 1 ամսից նոր կարող է ստանալ այդ գումարը:

Մեկ այլ բողոք ներկայացրած անձ հայտնել է, որ հարուցված կատարողական վարույթի պարտապան է, ստանում է հաշմանդամության կենսաթոշակ: Ըստ դիմողի՝ իր հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարից բռնագանձվել է գումար: Վերջինս հավելել է նաև, որ բարձրացված խնդրի կապակցությամբ դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, սակայն խնդիրը չի կարգավորվել:

Բարձրացված խնդիրը քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Քննարկման արդյունքում հարկադիր կատարողը տեղեկացրել է, որ իրենց մոտ չի երևացել, որ նշված հաշվեհամարը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամար է, այդ իսկ պատճառով գումարը բռնագանձվել է: Ըստ հարկադիր կատարողի՝ ինքը կապ է հաստատել բանկի հետ, որպեսզի նրանք գրություն ուղարկեն Ծառայությանը նշված հաշվեհամարը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամար հանդիսանալու վերաբերյալ, և նշված հաշվեհամարը հաշմանդամության հաշվեհամարը հանդիսանալու վերաբերյալ համապատասխան հիմքեր ունենալու դեպքում բռնագանձված գումարը հետ կփոխանցի պարտապանի հաշվեհամարին:

Նշված խնդրի վերաբերյալ բանկի և հարկադիր կատարողի հետ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցության արդյունքում հարկադիր կատարողը համապատասխան գրությունը բանկից ստացել է և պատրաստակամություն է հայտնել խնդիրը կարգավորել:
Պաշտպանին հասցեագրված մեկ այլ բողոքով անձը տեղեկություն է ներկայացրել այն մասին, որ իր հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարի վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք է դրել:

Նշվածի կապակցությամբ հարցը քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ, որը պատրաստակամություն է հայտնել խնդրի կարգավորման հարցում:

Դեռևս նախորդ տարի բարձրացված հարցի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունից պարզաբանվել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հարուցման պահին որևէ տեղեկատվություն չունի պարտապանի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների ծագման աղբյուրի վերաբերյալ, ուստի լինում են դեպքեր, երբ պարտավորության չափով արգելանքը կիրառվում է նաև պարտապանի աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ եկամուտների վրա՝ այդ թվում կենսաթոշակի:

Հետագայում, երբ Սոցիալական ապահովության ծառայություն հարցման արդյունքում կամ պարտապանի (կամ նրա ներկայացուցչի) կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված համապատասխան տեղեկանքից, այդ թվում՝ գործատուից ստացված տեղեկանքից, պարզվում է, որ արգելադրված գումարները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխով նախատեսված դրամական միջոցներ են, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանքը կիրառում է նույն գլխով նախատեսված չափով և կարգով:

Փաստորեն, անձի հաշմանդամություն ունենալու կամ կենսաթոշակառու լինելը պարզելու գործողությունները ձեռնարկվում են ավելի ուշ, իսկ դրամական միջոցները բռնագանձվում առանց հանգամանքների ճշտման՝ օրենքի խախտմամբ:

Հարկ ենք համարում շեշտել, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների հետ հաստատված է համագործակցություն և Պաշտպանի աշխատակազմի բարձրացրած հարցերն անհատական գործերով ընդհանուր առմամբ ստանում են արագ արձագանք։ Բայց խնդիրն այն է, որ անհատական դեպքերի քննարկումը չի լուծում համակարգային խնդիրները։

Ուստի, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն համապատասխան մեխանիզմներ ներդնելու համար, ինչը կերաշխավորի հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները և վերջ կդնի հաշմանդամության կենսաթոշակների հաշվեհամարներից գումարների բռնագանձման անընդունելի պրակտիկային»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսաստանում մեսենջերներով զանգերը կարող են արգելափակվել
ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ։ Նրանիից երկուսը երեխաներ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ծուղակում ենք. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Ասես ծուղակում լինենք. նայում ես շուրջբոլորդ, քանդվող բոլոր կառույցներիդ,...
Աղբյուր` Panorama.am
12:39
Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու
Այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}