Նարեկ Սամսոնյան. Քանի սրանք իշխանության են, զգույշ եղեք
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, անդրադառնալով Երևանում տեղի ունեցած հերթական սպանությանը, գրում է.
«Երևանը դարձրեցին Սիցիլիան, օրը մեջ մի զինված բախում ա լինում ու տպավորությունն ընենց ա, որ էս քաղաքում ավելի շատ զենք ունեցող մարդ կա քան պատվաստված:
Էս վիճակը դավաճանների ոհմակի կառավարման հիմնական ուղղության ապացույցն ա՝ սրանք ոչ թե երկրում կարգուկանոն հաստատելու իրենց սահմանադրական պարտքն են կատարում այլ սեփական իշխանությունն ամեն կերպ պահելու փորձեր են անում:
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ոչ թե քաղաքացիներին են պաշտպանում այլ դավաճանի իշխանությունը, դրա համար էլ երկրում ծաղկում ա «անկազմակերպ» հանցավորությունն ու նարկոբիզնեսը:
Տելեգրամով մարիխուանա, սփայս ու մետամֆետամին են ծախում մարդիկ առանց բռնվելու, իսկ սովորական մարդկանց էսօր արդեն փողոցում դիմակ չկրելու համար տանելու են բաժիններ:
Էս ա էս թշվառների կառավարման ողջ հմայքը ու քանի սրանք իշխանության են զգույշ եղեք փողոցում չկրակեն ձեզ ու հետևեք ձեր երեխաներին, որ թմրամոլ չդառնան»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի