Ուկրաինայում իշխանություններին հորդորում են դադարեցնել «պիառվել» «Բայրաքթար»-ներով
Ուկրաինայի նախկին արտգործնախարար Պավել Կլիմկինը խորհուրդ է տվել Ուկրաինայի իշխանություններին «դադարեցնել իրենց գովազդել»՝ Դոնբասում թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Այս մասին գրում է Ria-ն։
«Մենք երբեք զենք չենք ստանա շատ այլ երկրներից, եթե սրանով PR անենք։ Զենքը պետք է լինի հաղթանակի համար, ոչ թե PR-ի։ Իսկ Բայրաքթարին նայելով՝ ես չեմ հասկանում, որ տեխնոլոգիական առումով կա մի բան, որը մենք չէինք անի»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքերով, յուրաքանչյուր հարձակողական զենքի համար հակառակորդը կարող է պատասխան ունենալ։ Նա նաև կոչ է արել իշխանություններին սկսել սեփական արտադրության ռազմական տեխնիկա արտադրել։
«Մենք չենք կարող հույս դնել խորհրդային զենքի վրա, բայց չենք կարող անընդհատ այն գնել ուրիշներից: Միայն նրանք, ովքեր արտադրում են իրենց զենքերը, գոյատևելու են: Եթե մենք ներդրումներ չանենք դրանում, մենք միշտ կախված կլինենք ինչ-որ մեկից», - ավելացրել է Կլիմկինը:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն անցած շաբաթ հայտնել է, որ զինվորականները Դոնբասում առաջին անգամ օգտագործել են «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարք։ Ըստ շտաբի, մարտական մեքենան կառավարվող ռումբով ոչնչացվել է հակառակորդի թնդանոթը։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ երկիրը Թուրքիայից հարվածային անօդաչու սարքեր է գնել՝ Ռուսաստանին «զսպելու» և իր տարածքը պաշտպանելու համար։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Բայրաքթար» ընկերությունը հուշագիր են ստորագրել՝ Կիևի մերձակայքում անօդաչու սարքերի սպասարկման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան