Մաքսային վճարումներն ավելի դյուրին ու արագ կկատարվեն նոր էլեկտրոնային հարթակի միջոցով
Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող մաքսային ծառայությունները: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հուլիսի մեկից ներդրվել է վճարումների էլեկտրոնային համակարգը, ինչը թույլ է տալիս տնտեսվարողներին բանկային քարտով վճարման միջոցով կատարել իրենց մաքսային պարտավությունները առանց բանկ և մաքսատուն այցելելու։
Մաքսային և այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով կարող են մուտք գործել «Վճարումների կենտրոնացված հաշվառում» համակարգ և հաշված րոպեների ընթացքում կատարել անհրաժեշտ վճարումները:
Համակարգը, ինքնաշխատ եղանակով քարտային վճարում իրականացնելուց հետո, պետական վճարումների էլեկտրոնային հարթակից ստացված հաստատումներիցհետոտվյալպարտավորությունը համարում է մարված, ինչն էլ մաքսային մարմինների կողմից ներմուծվող կամ արտահանվող ապրանքները բացթողնելու հիմք է հանդիսանում։
Էլեկտրոնային նոր հարթակի գործարկումը հատկապես կարևոր է համավարակի տարածման պայմաններում։ Թեթևացել է մաքսային մարմինների ծանրաբեռնվածությունը։
Համակարգը նաև նպաստում է հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Մեկ հարթակում հսկվում է վճարումների ամբողջ շարժը, արդյունքում՝ նվազեցվում են ռիսկերը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի