Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով
Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.51մ (31.10.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 1 սմ-ով։ Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացվել է մայիսի 25-ից սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 227.651 մլն.մ³:
Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.471 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ 148.591 մլն. մ³:
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 10սմ-ով
- Սևանա լճի մակարդակը 7 սմ-ով պակաս է 2020-ի նույն օրվա ցուցանիշից
- Սևանա լճից «լեվի» ջրառ է արվում՝ ՀԷԿ-երի համար․ Սիլվա Ադամյան
- Կառավարությունն առաջարկում է Սևանա լճից բաց թողնել մինչև 245 մլն մ³ ջուր
- Սևանա լճի մակարդակը իջել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին