2022 թ. ԱԱԾ բյուջեն 2021 թ-ի բյուջեի նկատմամբ ավելի է 22.85 %-ով. Տիգրան Խաչատրյան
«Ոստիկանության հասարակական կարգի պահպանում, անվտանգության և հանցագործությունների դեմ պայքարի ծրագրով ֆինանսավորումը կտրուկ անկում է ապրել՝ 24 միլիարդից հասնելով 6 մլրդ-ի»,- ԱԺ մշտական հանձնաժողովների միասնական նիստում 2022 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքվեց, թե այն ինչո՞վ է պայամանավորված:
Կարևորելով հարցին բովանդակային պատասխան տալը՝ նախարարը հորդորեց այն ուղղել Ոստիկանության բյուջեն զեկուցողին:
Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ, ՀՀ ոստիկանությունը 2022 թվականին իրականացնելու է 11 միջոցառում, որոնք ընդգրկված են 2 ծրագրի մեջ:
«2022 թվականին Ոստիկանությանը հատկացվելու է 66 մլրդ 585.6 մլն դրամ: 2020 թվականի հաստատված բյուջեն կազմել է 64 մլրդ 652 մլն դրամ», -ասաց նախարարաը և նշեց, որ 3 % աճ է գրանցվել:
Նրա խոսքով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2022 թ. պետական բյուջեով իրականացնելու է 9 միջոցառումից բաղկացած 6 ծրագիր, որի համար կհատկացվի 13 մլրդ 975.8 մլն դրամ, այն դեպքում, երբ 2020 թ-ին եղել էր 14 մլրդ 216,7մլն դրամ:
«Չնայած նվազում նկատվում է, սակայն այն ներկայացնում է նորմատիվային համապատասխանեցում և իրականում կարող ենք ասել, որ բյուջեն եղել է առանց փոփոխության»,-մեկնաբանեց Տիգրան Խաչատրյանը:
Ըստ ֆինանսների նախարարի ներկայացման՝ Ազգային անվանգության ծառայությունը 2022 թվականին ունի 2 ծրագիր, որի շրջանակներում կիրականացվի 11 միջոցառում:
«2022 թ.-ին ԱԱԾ-ին կհատկացվի 42 մլրդ 669 մլն դրամ, որը 2021 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 22.85 %-ով, նախորդ տարի այն եղել էր 34 մլրդ 733 մլն դրամ»,- հայտնեց Ֆինանսների նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան