Մի հաջողության պատմություն. Խելացի անասնագոմ
Կոնվերս Բանկի աջակցությամբ մի քանի տարի առաջ Արարատի մարզում Խելացի անասնագոմ հիմնվեց: Քանի որ անասնապահության այս եղանակին ծանոթ չէին, սեփականատերերը որոշել էին սկսել փոքր անասնագոմից:
Այսօր այդ մտավախությունների մասին սեփականատեր Գևորգ Անանյանը ժպիտով է հիշում:
«Բարձր առաստաղ, օդափոխություն, մաքրություն և սանիտարական պայմանների պահպանում՝ ահա խելացի անասնագոմի հիմնական տարբերությունները»,-ասում է նա:
Կոնվերս Բանկից հայտնում են, որ մթերված կաթը այսօր վաճառվում է վերամշակողներին: Սեփականատերերը ծրագիր ունեն մեծացնել անասնագլխաքանակը և կաթի վերամշակման արտադրամաս հիմնել:
«Այսօր արդեն նոր անասնագոմ ենք կառուցում մեզ մոտ ծնված տոհմային հորթերի համար: Եվ այս անգամ ևս՝ Կոնվերս Բանկի հետ: Հետագա զարգացումը, նոր արտադրության հիմնումը ևս Բանկի հետ համատեղ ենք մտադիր իրականացնել: Հարմարավետ է այն կառույցի հետ համագործակցությունը, որը ոչ միայն ֆինանսավորում, այլև ուղղորդում է, օգնում, որ ճիշտ ճանապարհ անցնես»,- եզրափակում է խոսքը Գևորգ Անանյանը:
Նախագիծը ֆինանսավորվել է Կոնվերս բանկի կողմից՝ Գերմանահայկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում:
Մանրամասները՝ տեսանյութում։
ԳՀՀ հետ գործակցությամբ ևս մեկ նախագծի՝ ինտենսիվ այգիների հիմնման մասին նյութը՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. Մեկ հարկի ներքո
- Մի հաջողության պատմություն. Խնձորի ինտենսիվ այգի
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն-Կանաչ էներգիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան