Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել. Պաշտպանության փոխնախարարը՝ սահմանային իրավիճակի մասին
«Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև կոմպետենտ չեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը՝ պատասխանելով հարցին, թե այս պահին ի՞նչ է կատարվում Սյունիքի սահմաններին:
Դիտարկմանը՝ շատ է խոսվում, որ ենթակառուցվածքների առումով խնդիրներ կան՝ վրաններ և այլն, փոխնախարարը նշեց. «Որևէ զինծառայող չի մնա պալատկաներում, բոլորը ապահովված կլինեն պատշաճ պայմաններով: Ինտենսիվ աշխատում ենք, որ որևէ պրոբլեմ չլինի: Մենք ֆինանսների խնդիր չունենք»:
Նա նշեց նաև, որ ձգտում են ՊՆ-ում արդյունավետ լինի ֆինանսների կառավորումը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի