ԱԻՆ-ը սկսել է համագործակցել Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի հետ
Արտակարգ իրավիճակների նախարարության և Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի միջև ստեղծվել է համագործակցություն: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։
Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիան հիմնադրվել է 1999թ., փաստացի գործունեությունը սկսել է 2000թ. նոյեմբերի 1-ից: Այն ներկայումս ունի 17 անդամներ (ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան, Բրազիլիա և այլն), 19 աջակցող կազմակերպություններ, 61 արբանյակներ, ավելի քան 50 տարվա տեղեկատվական բազա, առ այսօր իրականացրել է 734 ակտիվացումներ 129 երկրների համար:
Լիազորված օգտատեր դառնալու խնդրանքով՝ ԱԻ նախարարը 2020 թվականի դեկտեմբերի 29-ին դիմել էր Խարտիային: Խարտիայի Լիազորված օգտատեր լինելը ԱԻՆ-ին մի շարք հնարավորություններ է տալիս. օրինակ՝ աղետի կամ արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում ուղղակիորեն դիմել Խարտիային՝ արձագանքման գործընթացներին աջակցության համար, ինչպես նաև տեղեկատվություն ստանալ և փոխանցել դրանց անհրաժեշտությունն ունեցող այլ օգտատերերի, որոնք ներգրավված կլինեն տվյալ աղետին արձագանքման գործընթացներում (Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, Առաղջապահության, Տարածքային կառավարման, Կրթության և գիտության նախարարություններ և այլն):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան