ԱՀԿ-ն անվանել է վերապատվաստման ժամկետները ցածր իմունիտետով մարդկանց համար
Ռուսաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը բացատրել է ցածր իմունային համակարգ ունեցող մարդկանց, թե երբ արժե նորից պատվաստել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Այժմ ցածր իմունիտետով մարդկանց խորհուրդ են տալիս ռևակցինանալ(վերապատվաստվել), դա բուստերային չափաբաժին է՝ վեց ամիս անց», - ասել է նա։
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ասել էր, որ վարչությունը հարցում է պատրաստում ԱՀԿ-ին այն մասին, թե որքան հաճախ է անհրաժեշտ կրկին պատվաստում կատարել COVID-19-ի դեմ։
Պատվաստման հետ կապված իրավիճակը մեկնաբանել է նաև Վլադիմիր Պուտինը։ Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ նույնիսկ այն երկրներում, որտեղ պատվաստվել է բնակչության ավելի քան 60 տոկոսը, սկսվել է հիվանդության նոր բռնկում։
«Դա պայմանավորված է նրանով, որ նրանք բաց են թողել պահը, ժամանակին չեն սկսել վերապատվաստումը»,- պարզաբանել է նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան