ԱՄՆ Սենատը Բայդենին երկրի համար աղետ է անվանել
Ամերիկացի հանրապետական սենատոր Ռիկ Սքոթը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործողություններն աղետ է անվանել երկրի համար։ Հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ջո Բայդենի նախագահությունն իսկական աղետ է մեր երկրի համար։ Ընդամենը ինը ամիսների ընթացքում, վարելով արմատական սոցիալիստական կուրս՝ ամերիկյան ընտանիքների շահերին բխող քաղաքականության փոխարեն, նա Ամերիկային հասցրել է վտանգավոր ցածր մակարդակի»,- ասել է պատգամավորը։
Քաղաքական գործչի խոսքով՝ երրորդ եռամսյակում ԱՄՆ-ի ՀՆԱ-ն ընկել է Բայդենի օրոք աճող գնաճի և մատակարարման շղթայի ճգնաժամի ֆոնին։
Նա նշել է, որ մի շարք ոլորտներում նախագահի սխալ որոշումները հանգեցրել են գրեթե ամեն ինչի գների բարձրացմանը։
«Ջո Բայդենի օրոք ամերիկացիներն այլևս չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել: Ժամանակն է, որ մինչ Միացյալ Նահանգները հասնի ամբողջական տնտեսական փլուզման, նախագահը արթնանա և լսի մարդկանց», - ավելացրել է Սքոթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան