Ովքե՞ր են Արագածոտնում դեկտեմբերի 5-ի ընտրությունների մասնակիցները
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղաքրունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի 36 խոշորացված համայնքներում։
Այսպես, Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում քաղաքապետի պաշտոնի համար կմրցեն երեք քաղաքական ուժ՝ «Հայրենիք», ՀՅԴ, «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունները։
Նույն մարզի Ապարան համայնքում իշխող կուսակցության միակ մրցակիցը «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքն է։
Թալինում մրցապայքարն ավելի թեժ է՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը, «Մեր համայնք» կուսակցությունների դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը համաձայն, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեին հոկտեմբերի 21-31-ը։
Ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի նոյեմբերի 10-ից, կշարունակվի մինչև դեկտեմբերի 3-ը։
Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ինքաբացարկի մասին դիմումներ կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 25-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ազատ Զաքարյան. Աշտարակի բնակչին ծառայելը պատիվ է
- «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին
- ՔՊ-ական թեկնածուներ՝ դեկտեմբերի 5-ի ընտրությունների համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին