Արտաշատում ու Արարատում թեժ պայքար է սպասվում
Դեկտեմբերի 5-ին Արարտի մարզում համամասնական կարգով տեղական ինքակառավարման մարմիններ են ընտրելու Վեդիում, Արարատում, Մասիսում, Արտաշատում։
Մարզկենտրոն Արտաշատում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է վեց քաղաքական ուժ՝ «Ալյանս», ՀՅԴ, «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Քրիստոնեա Հայաստան», «Օրենք և արդարություն» կուսակցությունները։
Մասիսում գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ղեկավարած դաշինքը կմրցակցի Փաշինյանի գլխավորած ՔՊ կուսակցության հետ։
Արարատում էլ ընտրապայքարին մասնակցելու հայտ է ներկայացրել հինգ քաղաքական ուժ՝ «Իմ հզոր համայնք», «Կայունություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Ապրելու երկիր» կուսակցությունները։
Վեդիում ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել «Հանրապետություն», «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղաքրունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի 36 խոշորացված համայնքներում։
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը համաձայն, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեին հոկտեմբերի 21-31-ը։
Ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի նոյեմբերի 10-ից, կշարունակվի մինչև դեկտեմբերի 3-ը։
Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ինքաբացարկի մասին դիմումներ կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 25-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ովքե՞ր են Արագածոտնում դեկտեմբերի 5-ի ընտրությունների մասնակիցները
- «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան