Վայոց ձորի որսահանդակներում բացահայտվել են որսի կանոնների խախտման դեպքեր․ ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օրերս ՀՀ Վայոց ձորի մարզի որսահանդակներում բացահայտվել են որսի կանոնների խախտման դեպքեր, հայտնում են տեսչությունից։
«Զառիթափ գյուղի հարակից տարածքում «Ուազ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են լիցքավորված ակոսափող և հարթափող մեկական որսորդական հրացաններ, փամփուշտներ և ձեռքի լուսարձակ։
Գնիշիկ գյուղի հարակից տարածքի որսահանդակում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում առկա են եղել լիցքավորված ակոսափող, հարթափող որսորդական հրացաններ, նաև որսված մոխրագույն 5 կաքավ, որի որսն արգելված է։
Հարուցվել են վարչական վարույթներ՝ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Առգրավված իրեղեն ապացույցները հանձնվել են Ոստիկանություն։ Ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են»,- տեղեկացնում է տեսչությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին