Զելենսկին Ղրիմն ու Դոնբասը անվանել է «էկո-ռումբեր` Եվրոպայի կենտրոնում»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի COP26 համաժողովի ժամանակ ասել է, որ աշխարհում գլոբալ տաքացումը հաղթահարելու համար անհրաժեշտ է «երկրների միջև հարաբերություններում գլոբալ տաքացում»։ Այս մասին գրում է Ria-ն։
COP26-ը, որը կազմակերպել է Մեծ Բրիտանիան` Իտալիայի հետ համագործակցությամբ, աշխատանքները կշարունակի մինչև նոյեմբերի 12-ը: Նիստին մասնակցում են շուրջ 200 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ համաշխարհային առաջնորդներ, փորձագետներ և ակտիվիստներ։ Աշխարհի առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում նոյեմբերի 1-2-ին։ Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ընդունել ջերմոցային արտանետումների կրճատման եւ ածխածնային չեզոքության հասնելու վերաբերյալ։
«Ինչ վերաբերում է ինձ, ապա գլոբալ տաքացումը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է գլոբալ տաքացում այն երկրների միջև հարաբերություններում, որտեղ վստահությունը տարեցտարի հալչում է: Համաձայնագրերն անարժեք են, եթե ինչ-որ մեկի համար դրանք պարզապես խոսքեր են»,- ասել է Զելենսկին համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով, Եվրոպան երկու «էկոռումբ» է ստացել պայմանավորվածությունների չկատարման պատճառով, որոնք ամրագրված էին Բուդապեշտի հուշագրով։
«1994 թվականին Ուկրաինան ստացավ անվտանգության երաշխիքներ (Բուդապեշտի հուշագիր-խմբ.), որոնք, ցավոք, չեն իրականացվել, և մոլորակը երկու էկո ռումբ է ստացել Եվրոպայի կենտրոնում՝ օկուպացված Ղրիմում և մեր ուկրաինական Դոնբասի մի մասում։ Եզակի բուսական և կենդանական աշխարհ ունեցող թերակղզին դարձավ Ռուսաստանի Դաշնության ռազմածովային բազան, իսկ Դոնբասի մի մասում՝ հանքերի հեղեղում, հողի դեգրադացիա, խմելու ջրի պակաս։ Այս ամենը հիմա։ Սա ընդհանուր սպառնալիք է ողջ աշխարհի համար»,- ասել է Զելենսկին։
1994 թվականին Ուկրաինան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ստորագրեցին Բուդապեշտի հուշագիրը։ Ըստ այդ փաստաթղթի՝ Կիևը միացել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և վերացրել է իր միջուկային ներուժը, իսկ Մոսկվան, Վաշինգտոնը և Լոնդոնը երաշխավորել են երկրի անվտանգությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան