Թշնամին Կարմիր շուկայի ուղղությամբ անկանոն կրակ է բացել. ՊԲ խոսնակ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, հակառակորդի բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։
«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- նշել է Սարումյանը՝ հավելելով, որ դեպքի մասին տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին