Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության ֆոնին ՌԴ-ն կործանիչներ է տեղակայել թուրք-սիրիական սահմանին
Թուրքական մամուլում շարունակվում են հրապարակվել նյութեր, ըստ որոնց՝ Թուրքիան առաջիկայում նոր ռազմական գործողություն է սկսելու Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Այս համատեքստում թուրքական մամուլը հաղորդում է, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության ֆոնին Սիրիայի կառավարական ուժերը Սիրիայի հյուսիսում, իսկ ավելի կոնկրետ Այն Իսա շրջանում սկսել են ամրապնդել իրենց դիրքերը: Իրենց հերթին «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (Արաբաքրդական զինված միավորում) նույնպես մեծ թվով զորքեր են ուղարկել Այն Իսա:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը Սիրիայում՝ Թուրքիայի սահմանից 3կմ հեռավորության վրա, տեղակայել է հրթիռներով զինված կործանիչներ: Բացի դրանից ռուսական կողմը ռազմական ուղղաթիռներ է ուղարկել Սիրիայի հյուսիս: Նույնիսկ հայտնի է, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամիշլի շրջանից ռուսական 3 ռազմական ուղղաթիռ է մեկնել Հալեպ:
Նշվում է նաև, որ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության սպառնալիքի համատեքստում Ռուսաստանն իր օդային զորավարժությունները տեղանքում իրականացնում Սիրիայի կառավարական ուժերի, «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ համակարգմամբ:
Արաբական մի շարք լրատվամիջոցներ է հաղորդում են, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին շրջանում ընթանում են վարժանքներն Թուրքիայի աջակցությունը վայելոլ զինյալների մասնակցումյամբ, որոնց շնորհիվ թուրքական կողմը փաստացի օկուպացրեց Աֆրինը մի քանի տարի առաջ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան կրակել է Սիրիայի հյուսիսում գտնվող երկու բնակավայրերի վրա
- Թուրքիան Սիրիայի հյուսիսում պատրաստվում է երկու ռազմական գործողության․ աղբյուր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան