ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գլազգոյում. Մարդկությունը փորում է իր գերեզմանը
Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի ամբիոնից հնչում են բարձր ելույթներ՝ համաշխարհային առաջնորդները հայտարարություններ են անում մոլորակի ապագան փրկելու համար վճռական գործողությունների անհրաժեշտության մասին։ Այս մասին գրում է Euronews-ը։
Գլազգոյում բացելով Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 26-րդ համաժողովը, գագաթնաժողովի հյուրընկալող, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդիպման մասնակիցներին հորդորել է բանակցություններից անցնել ածխի, տրանսպորտի և ֆինանսական միջոցների վերաբերյալ համաձայնեցված իրական գործողությունների: Իսկ Ուելսի արքայազն Չարլզն առաջարկել է մոբիլիզացնել ջանքերը՝ «պատերազմի ոգով»:
«Արդյունաբերական զարգացած երկրները 200 տարի ամբողջությամբ անտեսել են իրենց իսկ ստեղծած խնդիրը: Այսօր մենք պետք է գտնենք այս գումարը՝ հարյուր միլիարդ դոլար, որը խոստացել է Փարիզում մինչև 2020 թվականը, և որը չի հատկացվի մինչև 2023 թվականը»,- ասել է Ջոնսոնը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ «մարդկությունը փորում է իր գերեզմանը»՝ անտեսելով կլիմայական խնդիրները։
«Նույնիսկ լավագույն սցենարի դեպքում ջերմաստիճանը կբարձրանա ավելի քան 2 աստիճան ցելսիուսով: Եվ այս պահին, երբ մենք հուսով ենք բացում կլիմայի համաժողովը, մենք շարունակում ենք շարժվել դեպի աղետ: Երիտասարդները գիտեն այս մասին: Յուրաքանչյուր երկիր կարող է տեսնել։ Փոքր կղզի պետություններն արդեն բախվել են դրա հետ։ Նրանց համար ձախողումը տարբերակ չէ, ձախողումը մահապատիժ է»,- ընդգծել է նա։
Գուտերեշն ասել է, որ վերջին տասնամյակում մոտ 4 միլիարդ մարդ տուժել է կլիմայի հետ կապված աղետներից։
Հարակից հրապարակումներ`
- Արագ փոփոխվող կլիման ահազանգում է աշխարհին. COP26 կլիմայի հարցերով համաժողովի նախագահ
- G20-ը սայթաքեց կլիմայի հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան