Ապրանքախմբերի մեծ մասում դրամի փոխարժեքը գնաճի վրա մեծ ազդեցություն չի ունենում. Մարտին Գալստյան
«Դրամի ազատ լողացող փոխարժեք ունենք և այս պահի դրությամբ այն մոտ 480 դրամի շրջանակներում է, ինչը որոշակիորեն է ազդում գների վրա»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչքանով է դրամի փոխարժեքն ազդում թանկացումների վրա:
Նրա խոսքով՝ երեք հիմնական գործոններ կան, որոնք ազդում են գնաճի վրա, որից առաջինը առաջարկի գործոնն է, երբ համաշխարային շուկայում պարենի և սննդամթերքի գների աճ է գրանցվում:
Ըստ Գալստյանի՝ առաջին գործոնի մեջ է մտնում նաև բեռնափոխադրումների և լոգիստիկ շղթաների խաթարումները և երկրորդը՝ ներքին գյուղատնտեսական ապրանքների որոշակի գնաճն է:
Նրա խոսքով՝ երրորդ գործոնը պահանջարկի որոշակի առաջանցիկ աճն է արտադրողական առաջարկի նկատմամբ, որի պատճառով այսօր Հայաստանում առկա է 8.9 % գնաճ:
«Ապրանքախմբերի մեծ մասում մեր դիտարկումներով դրամի փոխարժեքը գնաճի վրա մեծ ազդեցություն չի ունենում»,- հայտնեց ԿԲ նախագահը, բայց նկատեց, որ փոխարժեքը որոշակիրոն կապված է ներմուծման և բեռնափոխադրումների խաթարումների հետ:
Գալստյանը չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, թե բենզինի և շաքարավազի թանկացումը սովորաբար դրամի փոխարժեքի գործոնով է դիտարկվում՝ նշելով, որ շաքարի համաշխարհային գներն այս պահի դրությամբ 2019 թ. դեկտեմբերի համեմատ աճել են 50 %-ով, և այն ավելի լուրջ ազդեցություն է, քան դրամի փոխարժեքը:
Նրա խոսքով՝ նավթի գները մեկ բարելի դիմաց 80 դոլարից ավելի են, որը նույն 2019 թ. դեկտեմբերի համեմատ ևս էական աճ է գրանցել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին