Մոսկվայի օդանավակայանները մառախուղի պատճառով չեղարկել և հետաձգել են հարյուրից ավելի չվերթ
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 36 չվերթ, ևս 70-ը հետաձգվել է, գրում է Interfax-ը։ Երկուշաբթի երեկոյան քաղաքը պատված է եղել թանձր մառախուղով, մինչև առավոտ այն չի ցրվել:
«Դոմոդեդովոն» և «Շերեմետևոն» չեղարկել են 15-ական չվերթ, ևս վեցը՝ դեպի Վնուկովո։ Նաև 31 չվերթ հետաձգվել է Շերեմետևոյում, 22-ը՝ Դոմոդեդովոյում, 17-ը՝ Վնուկովոյում։
Մոսկվայի օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով. Ցամաքային և դիսպետչերական ծառայություններն իրականացնում են օդանավերի ընդունում, առաքում և սպասարկում ամենադժվար եղանակային պայմաններում, գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը։ Նրա խոսքով՝ Մոսկվայի օդային գոտու օդանավակայանները հավատարմագրված են բոլոր եղանակային կատեգորիայի համար, սակայն օդերևութաբանական պայմանների կտրուկ վատթարացման դեպքում օդաչուներն ինքնուրույն որոշում են թռիչքն ու վայրէջքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան