Նոյեմբերի 2-ը Lրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալու միջազգային օրն է
«Առանց լրագրողների լրագրություն չկա։
Առանց լրագրության ժողովրդավարություն չկա։
Լրագրողի դեմ ուղղված յուրաքանչյուր սպառնալիք սպառնալիք է ձեր ազատության դեմ։
Եկեք կանգնենք՝ պաշտպանենք լրագրողներին»,- ասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն։
2006-ից 2020 թվականների ընթացքում աշխարհում սպանվել է ավելի քան 1200 լրագրող, ընդ որում այդ սպանությունների 10 դեպքից մոտ 9-ը մնում է դատական կարգով չպարզված, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սպանված լրագրողների դիտորդական կենտրոնի: Անպատժելիությունը հանգեցնում է ավելի շատ սպանությունների և հաճախ հակամարտությունների սրման և օրենքի ու դատական համակարգերի տապալման ախտանիշ է: Այս մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքից։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է, որ անպատժելիությունը վնասում է ողջ հասարակություններին՝ քողարկելով մարդու իրավունքների լուրջ խախտումները, կոռուպցիան և հանցագործությունը: Կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին և օրենքի գերակայությունը պահպանելու շահագրգիռ բոլորին խնդրում են միանալ անպատժելիությանը վերջ տալու գլոբալ ջանքերին:
Անպատժելիության, հատկապես լրագրողների դեմ հանցագործությունների հեռահար հետևանքների ճանաչումն է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2013 թվականի 68-րդ նստաշրջանում ընդունեց A/RES/68/163 բանաձևը, որը նոյեմբերի 2-ը հռչակեց որպես «Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալու միջազգային օր» (IDEI): Բանաձևը կոչ է անում անդամ երկրներին իրականացնել որոշակի միջոցներ՝ հակազդելու անպատժելիության ներկա մշակույթին: Ամսաթիվն ընտրվել է՝ ի հիշատակ 2013 թվականի նոյեմբերի 2-ին Մալիում երկու ֆրանսիացի լրագրողների սպանության:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան