Չեխիայում անհետ կորած ռուսը պատմել է, որ «թռել էր լուսին»
Ռուսաստանցի Ալեքսանդր Ռիխտիկովը, ում անհետացման մասին Պրահայում ավելի վաղ հայտնել էր նրա մայրը՝ Լինա Ռիխտիկովան, ասել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է՝ վստահեցնելով, որ իրեն չեն գտնի։ Այս մասին նա գրել է երեքշաբթի երեկոյան իր VKontakte-ի էջում։ Հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ես ստիպված էի նորից լուսին թռչել առանց հետադարձ տոմսի։ Ես անմահ եմ»,- գրել է նա։
Ռիխտիկովը նշել է, որ մայրը գիտի, որ իր հետ ամեն ինչ կարգին է, և բավականին կոպիտ ձևով հասկացրել է, որ իրեն փնտրելու կարիք չկա ու նրան գտնելըու բոլոր ջանքերը ապարդյուն են։
Գրառումը արվել է Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 4։30-ին։
Երկու ժամ առաջ նրա մայրը հերթական ֆեյսբուքյան գրառումն է արել՝ շնորհակալություն հայտնելով լրագրողներին ու խնդրելով նրանց, ովքեր գիտեն որդու գտնվելու վայրը, տեղեկացնեն իրեն:
Կիրակի օրը, Facebook-ում Ռիխտիկովան գրառում է կատարել իր որդու անհետացման մասին՝ Չեխիայում, որտեղ նա սովորում է Պրահայի Նյու Յորքի համալսարանում։
Ավելի վաղ, նրա խոսքով,որդուն ծեծի են ենթարկել Պրահայում տեղի ոստիկանները, սակայն, թե կոնկրետ երբ է դա տեղի ունեցել, կինը չի նշել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան