«Ժողովուրդ». Շուրջ 3 ամիս է անցել, բայց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր է մնացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուտով կլրանա ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի ազատման երրորդ ամիսը, սակայն նրա փոխարեն նոր անձ այդպես էլ չի նշանակվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 14-ից պաշտոնը թողած Ստեփան Մելքոնյանին փոխարինելու է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Շուրջ 3 ամիս անց, սակայն, ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր է մնացել։ Աղաջանյանի նշանակումն այդ պաշտոնին ուշանում է, և ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ իշխանությունները հարմար այլ թեկնածու չեն գտնում, իսկ Աղաջանյանի մասով էլ ընդհանուր համաձայնություն չկա ՀՀ իշխանությունների և ԱԱԾ-ի միջև:
Այսինքն՝ ստացվում է՝ օգոստոսի 14-ին Ստեփան Մելքոնյանին ազատել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, սակայն մինչև այժմ նրա փոխարեն որևէ մեկին չեն կարողացել նշանակել այդ պաշտոնին: Նկատենք՝ իշխանությունները հաճախ են կադրային սովի առջև կանգնում, քանի որ առաջնորդվում են նախկիններին մերժելու սկզբունքով, իսկ ԱԱԾ-ն էլ պատահական կառույց չէ, և նշանակումից առաջ պետք է լուրջ որոշում կայացնել: Թերևս հենց դա է պատճառը, որ նշանակումն ուշանում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին