Հայաստանի չորս հրաձիգներ մասնակցել են Ուկրաինայի բաց առաջնությանը
Հայաստանի չորս հրաձիգներ մասնակցել են Ուկրաինայի բաց առաջնությանը, որն անցկացվել է Լվովում:
Ըստ ՀԱՕԿ-ի՝ առավել հաջող հանդես է եկել Ալլա Պողոսյանը: Նա օդամղիչ հրացանով 10մ հեռավորությունից, երկու կրակահերթերում համապատասխանաբար վաստակել է 622,7 և 625 միավոր ու առաջին արդյունքով մտել է եզրափակիչ: Վճռական փուլում մեր մարզուհին 250,1 միավորով ճանաչվել է լավագույնը և կանգնել հաղթողի պատվանդանին:
Նշած մրցաձևի պայքարին մասնակցել են շուրջ 50 հրացանակիրներ: Նույն զենքաձևում Նարեկ Դեմիրխանյանը ճանաչվել է չորրորդը:
10մ հեռավորությունից ատրճանակավարների մրցաշարի մասնակից Նարե Գաբրիելյանը զբաղեցրել է հինգերորդ, իսկ Մեսրոպ Սահակյանը`տասներկուերորդ տեղը:
Նոյեմբերի 12-14-ը Երևանում նախատեսված է ՀՀ հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը, իսկ դեկտեմբերի 10-12-ը՝ ՀՀ երիտասարդական առաջնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին