«Հրապարակ». ՔՊ-ի գործերը լավ չեն նաև Թալինում
«Հրապարակ» թերթը գրում է. «Թալինում ևս «Քաղպայմանագրի» գործերը լավ չեն` ազատամարտիկներ, «Հանրապետություն» կուսակցության, ապա ՀԱԿ անդամ Ժորա և Մկրտիչ Սափեյանների եղբորորդին է այստեղ իշխանության թեկնածուն, որին օգոստոսին նշանակեցին Թալինի համայնքապետի ԺՊ, սակայն մարդիկ մի քանի օր բողոքի ակցիաներ էին անում: Ըստ որոշ լուրերի, մարզպետ Դավիթ Գևորգյանն այն ժամանակ դեմ է եղել այս նշանակմանը, իսկ հետագայում էլ զգուշացրել է, որ նրան ՏԻՄ ընտրություններում առաջադրելու պատճառով թալինցիներին իրենց դեմ են հանելու, քանի որ աշնակցի Տավրոսին թալինցիներն այնքան էլ դրական չեն վերաբերվում, համարում են, որ իրենց քաղաքապետն իրենց համայնքից պետք է լինի, այլ ոչ թե դրսից մեկը:
Սակայն Սափեյաններն անգնահատելի ծառայություններ են մատուցել Փաշինյանին. պատերազմից հետո, երբ նրան բոլորը մերժում էին, նրանք մի քանի «դիմավորումների» տեսարաններ բեմականացրին` դրա դիմաց ստանալով Թալինը: Սափեյանի մրցակից, Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանին էլ այստեղ շատ լավ չեն վերաբերվում, բայց նրա շանսերը ՔՊ թեկնածուից բարձր են գնահատում: Վերջինս առաջադրվելու է «Զարթոնք» կուսակցությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան