Ռոբոտները՝ ձմեռային օլիմպիական խաղերում
«Պեկին-2022» ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն թագավարակի տարածումը կանխելու համար նախատեսում է օգտագործել շուրջ 30 ռոբոտ:
Ինչպես գրում է ՀԱՕԿ-ը, «Ուկեսոն» մարզահամալիրում, որտեղ անցկացվելու են տափօղակով հոկեյի հանդիպումները, կիրառվել են այդպիսի էլեկտրոնային օգնականների թեստեր: Նրանցից մեկը կատարել է համալիրի ախտահանում (մեկ րոպեում կարող է վարակազերծել 36 քառակուսի մետր տարածք), իսկ մյուսը տրամադրել է ձեռքերը ախտահանող միջոց և մարդկանց հիշեցրել դիմակ կրելու անհրաժեշտության մասին:
Օպերատորը բջջային հավելվածի միջոցով որոշում է այն վայրը, որը պետք է ախտահանվի:
Ռոբոտների շնորհիվ խաղերը սպասարկողների թիվը կրճատվել է շուրջ հազարով:
«Ուկեսոն» մրցասպարեզում, ռոբոտներից բացի, թվային անցակետեր են տեղադրվել։ Այցելուների ջերմությունը ստուգելուց և QR կոդը սկանավորելուց հետո անցակետը նրանց առողջության, ճանապարհորդության և պատվաստումների մասին գրառումներ է ուղարկում տերմինալ: Այնտեղ վերահսկվում է կորոնավիրուսի հնարավոր բռնկման դեպքում միջոցներ ձեռնարկելու ծրագիրը։
2022թ. ձմեռային 24-րդ օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին