Օտարերկրացին ցանկացել է Մոսկվայից Վլադիվոստոկ տեղափոխել երկու կիլոգրամ հերոին
Օտարերկրացին, ով Մոսկվայից Վլադիվոստոկ մեկնող ինքնաթիռում փորձել է մաքսանենգ ճանապարհով մոտ երկու կիլոգրամ հերոին տեղափոխել, կրելու է դատական ճանապարհով պատասխանատվություն։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Պրիմորիեի դատախազությանը։
Հետաքննության տվյալներով՝ անցյալ տարի Մոսկվայում բնակվող երկու օտարերկրացիներ կազմակերպել են Հերոինի ապօրինի վաճառքը հատկապես մեծ մասշտաբով Պրիմորիեում։ Թմրանյութերը փորձել են տեղափոխել ճամպրուկների թաքնված խոռոչներում, որոնք տեղափոխվում էին ինքնաթիռներով ուղեբեռի քողի տակ։
Հուլիսին կազմակերպիչները փոխադրման համար վարձել են մեկ ուրիշին, նա նաև թմրանյութ է փոխանցել այլ գնորդների։
«2020 թվականի դեկտեմբերին մեղադրյալը Մոսկվայում հանցակիցներից ստացել է ճամպրուկ, որի մեջ թաքնված է եղել մոտ երկու կիլոգրամ թմրանյութ (հերոին), որը նա տեղափոխել է Մոսկվա-Վլադիվոստոկ ավիաուղիով ուղեբեռի անվան տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վերահսկողության վարչությունից պարզաբանել են, որ թմրանյութը հայտնաբերել են իրավապահները, ամբաստանյալը բերման է ենթարկվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին