ՔՊ-ն 10-րդ անգամ չընտրեց Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը 10-րդ անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում չընտրեց «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված Արթուր Ղազինյանին։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս շրջապտույտը տրամաբանությունից դուրս է, սրա օրենսդրական կարգավորումը պետք է տան։ Նա դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ով ներկա չէր նիստին, նշելով՝ իրենից կախված քայլ անի, առաջարկի նոր թեկնածու։
Նշենք, որ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները ներկա չէին նիստին։ Իսկ իշխանական անդամները դեմ քվեարկեցին Ա.Ղազինյանի թեկածությանը։
«Հոբելյանականն էլ չստացվեց, շարժվենք առաջա մինչև հաջորդ երեքշաբաթի»,- ասաց Ա. Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Նշանակում է Հայաստանը չունի ԱԱԾ
- Վերցրեցին երկիրը իրական տերերից ու նվիրեցին թուրքերին. Արթուր Ղազինյան
- Հասարակության մի ստվար զանգված համոզված է, որ տեղի է ունեցել դավաճանություն. Արթուր Ղազինյան
- Ղազինյան. Կլինեն նոր սենսացիոն բացահայտումներ իշխանության դավաճանական գործողությունների մասին
- ՔՊ-ն 9-րդ անգամ մերժեց Արթուր Ղազինյանին
- Արթուր Ղազինյան. Ճշմարտությունը սերունդների համար պետք է բացահատվի
- Դեկտեմբերից մինչ այսօր սահմանային գործընթացները որևէ առնչություն չունեն «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հետ. Ղազինյան
- ՔՊ-ն 8-րդ անգամ մերժեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան