Արագ փոփոխվող կլիման ահազանգում է աշխարհին. COP26 կլիմայի հարցերով համաժողովի նախագահ
Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 26-րդ համաժողովը, հայտնի որպես COP26, մեկնարկել է կիրակի օրը Շոտլանդիայի Գլազգո քաղաքում: Նախորդ տարի այն մեկ տարով հետաձգվել էր` COVID-19 համաճարակի պատճառով:
Օրակարգի ամենակարևոր հարցերը ներառում են Փարիզի համաձայնագրի և կլիմայի փոփոխության շուրջ մարտահրավերները հաղթահարելու նպատակով զարգացող երկրներին հարուստ երկրների կողմից տրված ֆինանսական օգնության խոստումների հետ կապված հարցեր: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Համաժողովը ընթանում է այն ժամանակ, երբ աշխարհն առերեսվել է կլիմայի փոփոխության արդյունքում եղանակային մի շարք աղետներին, ներառյալ սաստիկ ջրհեղեղներն ու անտառային հրդեհները:
COP26 նախագահ Ալոկ Շարման այս առիթով նշում է, որ արագ փոփոխվող կլիման տագնապ է հնչեցնում աշխարհին՝ կոչ անելով արագացնել նոր իրադրությանը հարմարվելու հնարավորությունը և վերացնել կորուստներն ու վնասները: Նա կարևրում է COP26 համաժողովի անցկացումը ջերմաստիճանի հաստատված մակարդակին հասնելու համար: Նա հավատացած է, որ այս աննախադեպ բանակցային օրակարգի և միջազգային համակարգի շնորհիվ հնարավոր է հասնել դրական արդյունքի:
Կլիմայի գագաթնաժողովը հաջորդում է G-20-ի առաջնորդների հանդիպմանը Հռոմում:
Կլիմայական հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Քերին երկուշաբթի օրը կայանալիք գագաթնաժողովից առաջ լրագրողներին ասել է, որ համաժողովի նպատակներից է «համաշխարհային հավակնությունների զգալի աճը», և որ երկրները պարտավորվեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները «գործողության տասնամյակ» նախաձեռնության շրջանակում՝ գլոբալ տաքացումը նախաարդյունաբերական մակարդակից Ցելսիումի սանդղակով 1,5 աստիճան ավելի բարձր սահմանափակելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան