Արդյո՞ք քրդերի ակտիվությունը Սիրիայում բխում է նրանց շահերից

2015 թ. սկզբից Սիրիայի քրդական զինված ստորաբաժանումները, ազատագրելով Քոբանին, ստիպեցին իսլամականներին նահանջել դեպի արևմուտք, անցնել Եփրատ գետի արևմտյան ափ: Արևմուտքում Եփրատը դարձավ «Իսլամական պետության» և քրդական տարածքների միջև բաժանարար գիծը, իսկ հարավում և արևելքում այդ գիծն անցնում էր Սիրիայի ալ-Ռակկա և ալ-Հասաքա նահանգների որոշ հատվածներով:

Քոբանին «Իսլամական պետության» զինյալներից ազատագրելուց հետո քրդական ուժերի ռազմական ակտիվությունը Եփրատ գետի ափամերձ հատվածներում նվազեց: Քրդական ստորաբաժանումները (հատկապես YPG-ն (Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ), որը համարվում է PKK-ին (Քուրդիստանի Աշխատավորական կուսակցություն) հարող սիրիական քրդերի զինված թևը) ավելի շատ կենտրոնացրեցին իրենց ուժերը արևելքում և հարավում իսլամականների դեմ պայքարին: Քրդերի ակտիվության արդյունքը եղավ քրդաբնակ Քոբանիի և ալ-Հասաքայի միջև գտնվող Թալ Աբյադի նվաճումն ու հիշյալ քրդաբնակ տարածքների միավորումը:

Սիրիայի այդ հատվածում քրդերի ռազմական ակտիվությունը կարելի է դիտարկել որպես Արևմուտք-սիրիական քրդեր ներքին պայմանավորվածության արդյունք: Չէ՞ որ Վաշինգթոնը ձեռնպահ է մնում YPG-ն բնորոշել որպես ահաբեկչական կառույց, հակառակ Անկարայի պնդմանը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս պահին վերջինիս, կարծես, ավելի շատ հետաքրքրում է սիրիական այն տարածքները, որոնք ընկած են Եփրատ գետից արևմուտք, աչք փակելով (որը նույնպես կարելի է արևմուտքի հետ համաձայնության արդյունք համարել) արևելքում ընթացող զարգացումների վրա:

Երկարաժամկետ հեռանկարում Սիրիայի քրդերը հյուսիս-արևելքում գտնվող երրորդ քրդաբնակ տարածքը՝ Աֆրինը, նույնպես տեսնում են քրդերով բնակեցված մյուս երկու տարածքների՝ Քոբանիի և ալ-Հասաքայի հետ միավորված: Այդ առումով, իհարկե, քրդերի համար սիրիական հակամարտության այս փուլում լավագույն լուծումը կլիներ գոնե սեփական տարածքների պաշտպանությունը, բայց, վայելելով Արևմուտքի աջակցությունը, և ըստ այդմ, ուղղորդվելով վերջինիս կողմից, քրդերը ստիպված են ռազմական գործողություններ ծավալել արևելքում՝ ալ-Հասաքայում, և հարավում՝ Սիրիայում «Իսլամական պետության» կենտրոնը համարվող ալ-Ռակկայի ուղղությամբ:

Վերջին շրջանում քրդերի Ալ-Ռակկայի վրա շարժվելու գաղափարը ակտիվորեն քննարկվում էր միջազգային տարբեր հարթակներում: Այն հատկապես սկսեց շահարկվել քրդերի կողմից Թալ-Աբյադի նվաճումից հետո:

Չնայած քրդերը բազմիցս փորձեր են կատարել ետ նվաճել իսլամականներից հիշյալ տարածքները, այնուամենայնիվ դա նրանց չի հաջողվում: Մինչդեռ իսլամականները, ետ մղելով քրդերի գրոհները, ցույց են տալիս, որ ի զորու են դիմակայել քրդերի հարձակումներին անգամ Սիրիայի քրդաբնակ այդ հատվածներում:

Դեռևս զգալի ռազմական ներուժ ունեցող «Իսլամական պետության» տարածքների, առավել ևս դրա սիրիական կենտրոնի՝ ալ-Ռակկայի դեմ քրդական ուժերի առաջխաղացումը կարող է ծուղակ լինել վերջիններիս համար: Ճիշտ է՝ քրդերը Սիրիայում (այդ թվում նաև Իրաքում) վերահսկում են իսլամականների կողմից զբաղեցրած տարածքներին հարող առանցքային տեղանքներ և քրդական ուժերը օդային աջակցության դեպքում ի զորու են ցամաքային գործողություններ սկսել վերոհիշյալ տարածքների դեմ:

Սակայն մի բան է տարածքներ վերահսկել (այն էլ քրդաբնակ), մեկ այլ բան՝ ցամաքային գործողություններ սկսել Սիրիայի այն հատվածներում, որոնք քրդաբնակ չեն, առավել ևս վերահսկել դրանք՝ ապահովելով սեփական ներկայությունն այդտեղ: Եթե նույնիսկ այս հատվածներում քրդերը ռազմական հաջողություններ գրանցեն, ապա դրանք կարող են զուգորդվել նաև տեղացի արաբ բնակչության և սիրիական ոչ քուրդ ընդդիմադիր ուժերի անհնազանդությամբ, ինչը ևս Սիրիայի ներկայիս քրդական ղեկավար շրջանակը պետք է հաշվի առնի:

Ամփոփելով պետք է նշել հետևյալը.
Սիրիայի քրդերը կարևոր գործոն են իսլամականների առաջխաղացումը կասեցնելու և, ընդհանրապես, վերջինների դեմ արդյունավետ գործելու առումով:

Քրդերին դա հաջողվում է նաև Արևմուտքից օժանդակություն ստանալու միջոցով: Արևմուտքը զերծ է մնում Սիրիայի քրդական զինված ստորաբաժանումներին ահաբեկչական որակելուց: Դրան ի պատասխան արտասիրիական որոշ ուժային կենտրոնների կողմից նկատելի են քրդական ուժերի ռազմական ակտիվության ուղղորդումներ, որոնք հանգեցնում են զգալի կորուստների քրդերի շրջանում: Եթե վերոհիշյալին ավելացնենք նաև թուրքական զինուժի կողմից PKK-ի և YPG-ի դիրքերին ուղղված ավիահարվածները Իրաքում և Սիրիայում, ապա պարզ է դառնում, որ վերոհիշյալը չի բխում սիրիաբնակ քրդերի շահերից և ուղղված է նրանց դեմ:

Հիշյալ իրողությունը ստիպում է ենթադրել, որ Սիրիայի քրդերը (իհարկե խոսքը վերաբերում է այստեղ ազդեցիկ դիրքեր ունեցող Քուրդիստանի Դեմոկրատական Միություն կուսակցությանն (PYD) ու դրա ռազմական թևը ներկայացնող YPG-ին) աստիճանաբար վերածվում են գործիքի, որն օգտագործվում է ինչպես ներսիրիական զարգացումներում, այնպես էլ` դրանից դուրս: Եթե Սիրիայի քրդերը կարողանան ինքնուրույն քաղաքականություն իրականացնել և փորձեն զերծ մնալ ուղղորդումներից, ապա շահեկան դիրքերում կհայտնվեն, եթե ոչ, ապա մենք կշարունակենք խոսել իսլամականների դեմ արդյունավետ պայքարող սիրիական քրդերի մասին, որոնք այդ բախումներում թուլանալով այլևս չեն ունենալու այն անհրաժեշտ ռեսուրսը պաշտպանել քրդերով բնակեցված տարածքները, առավել ևս հասնել Սիրիայի բոլոր հիմնական քրդաբնակ տարածքների միավորմանը:

Արաբագետ՝ Սարգիս Գրիգորյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:21
Վանաձորցի աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ. ՔԿ
Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվել են
Դերասաններ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես բաժանվել են։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Դատարանի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Որպեսզի փետրվարի 1-ից օգտվենք հանրային տրանսպորտի ծառայություններից, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրում է։ «Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են...
Աղբյուր` Panorama.am
15:03
Գրիպի որ շտամներն են այժմ շրջանառվում Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
Սուր շնչառական վարակների առումով Հայաստանում դիտվում է միջին ակտիվություն։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՀՎԿԱԿ  վարակիչ և...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը...
Աղբյուր` Panorama.am
14:35
33-ամյա տղամարդը ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածով
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ 33-ամյա տղամարդը է ձերբակալվել սառը զենք պահելու կասկածով։ «Կոտայքի պարեկները ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները և նրանց հնարավորություն է տրվել խոսելու հարազատների...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում եթե կարողանանք տեղավորվել՝ միայն օգուտներ կունենանք. Վարդան Ոսկանյան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, թե Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերի հետևանքով 14 մարդ է զոհվել
Հունվարի 1-ից 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունը, ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +17-ի
Երևանում  հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով. Ոսկանյան
«Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է»,-հայտնում է իրանագետ Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով. Սամվել Մարտիրոսյանի խորհուրդը
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով։ Տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում. Աստղադիտարանն է հայտնում
 Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում։ Բյուրականի աստղադիտարանը ներկայացրել է դիտարժան երևույթների ողջ ցանկը. . Սատուրն...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ծովինար Թադևոսյանը՝ ՔԿԾ պետ
Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանն ու կցել տեսանյութ։  
Աղբյուր` Panorama.am
11:07
Ավարտվել է որդու կողմից մորն առանձին դաժանությամբ սպանության փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ նույն օրը...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դատապարտյալը կտրել է լեզուն, մեկ ուրիշը ձեռքերն է վնասել
Արմավիրի բանտի կարանտինի 3-րդ խցում դատապարտյալը գնացել է ծայրահեղ քայլի։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` նա կտրել է լեզուն։...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԱՄՆ-ում թռչնագրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
ԱՄՆ-ում թռչնագրիպից՝ H5N1 վիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Լուիզիանայի Առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ մահացածը 65 տարեկան էր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում. Տիգրան Աբրահամյան
«Կանխատեսումները, թե ԱՄՆ նոր նախագահը հակված է ջանքեր ներդնելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծելու/սառեցնելու, պայմանավորված է ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Մաքուր թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք այն եկեղեցու սպասավորներին. Հայր Զաքարիա
Այսօր մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր: Բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ կմատուցվի, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ ննջեցյալների...
Աղբյուր` Panorama.am
09:44
Թուրանական միջանցքի հարցում 2025 թվականին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը. Գեղամյան
«Միջանցքի հարցում Իրանը մնում է գլխավոր դեմ կողմը։ Իրանը՛, ոչ թե Հայաստանը, ցավոք»,-գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան...
Աղբյուր` Panorama.am
09:42
Քրիստանյա աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Արցախի պատմաշակութային արժեքները գտնվում են ոչնչացման վտանգի տակ. Հ. Ավանեսով
«Այսօր  Սուրբ Ծննդյան  պատարագի  արարողություններ  են  կատրավում Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում` ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արտաշատի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Հունվարի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ Արտաշատի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:22
Հունվարի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:12
Լարսը փակ է բեռնատարների համար
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:52
Թրյուդոն հայտնել է հրաժարական տալու մասին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կհեռանա Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնից, սակայն վարչապետի պաշտոնից...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ադրբեջանը հիստերիայի մեջ է ընկել Ճշմարտության մասին Մակրոնի բարձրաձայնումից հետ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է Անդրկովկասում կայունությունը խաթարող գործողությունների մեջ։ Ֆրանսիայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝...
Աղբյուր` Panorama.am
22:57
Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «10 տարի առաջ այս օրը` 2015 թվականի հունվարի 6-ին, ՊԲ...
Աղբյուր` Panorama.am
20:52
Արտաշավան գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 10 տուժած
Հունվարի 6-ին, ժամը 13:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}